Tuesday, 14 05 2024
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»

Այդ համագումարները շատ մեծ նշանակություն ունեն ԵՄ-ում հայկական տեսակետները ներկայացնելու առումով

«Առաջին լրատվական»զրուցակիցն է Պրահայում լույս տեսնող հայալեզու «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը:

Պարոն ԱսատրյանԵվրոպայի հայկական չորրորդ համագումարն է կայացել է Բրյուսելում: Արդյո՞ք մասնակցել եք: Տեսակետ կա, որ այն ավելի շատ դաշնակցական ժողով է հիշեցնում: Որքանո՞վ են եվրոպահայերն այնտեղ ներկայացված:

-Իհարկե, կային Հայ դատի կառույցների ներկայացուցիչներ, բայց նաև կային տարբեր համայնքներից մարդիկ, որոնք անկուսակցական էին, Բելգիայի ՀԲԸՄ-ից կային, տարբեր միությունների ներկայացուցիչներ, Փարիզի «Նոր Հառաջ» թերթի խմբագիրը, որը ևս կուսակցական չէ։ Չեմ կարող ասել, որ բոլոր համայնքներից նույն ձևով կային, որովհետև ես ցանկը չեմ տեսել, բայց մոտ 100-150 մարդ կար և կային մարդիկ, ովքեր տարբեր համայնքներից եկել էին, որոնք ավանդույթի համաձայն՝ մասնակցում են։ Այնպես չէ, որ ՀՅԴ Հայ դատի ներկայացուցիչներն էին։ Իհարկե, գերակշռող մասն իրենք էին, բայց կային նաև անկախ ներկայացուցիչներ։ Հայտարարությունը մի քանի ամիս բաց հրապարակված էր, և ով ցանկություն ուներ, կարող էր գրանցվել և գալ մասնակցել, որևէ սահմանափակում չի եղել։ Այդ իմաստով, թուրքերն ու ադրբեջանցիները կարող էին գալ և Եվրախորհրդարանի այդ նիստին մասնակցել։ Այսինքն՝ բաց է եղել, զուտ կուսակցական ժողով չէր։ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն էր, այդ իմաստով կարող է, իհարկե, տպավորություն թողնի, որ միայն դաշնակցականներն էին եկել, բայց այդպես չէր։ Բացի այդ, բանախոսների մեծ մասը ևս դաշնակցականներ չէին, մասնագետներ էին, որոնք ՀՅԴ-ի հետ կապ չունեին։ Իհարկե, կային նաև ՀՅԴ ներկայացուցիչներ, որ զեկուցումներ կարդացին, բայց իրենք կանչել էին այս կամ այն ոլորտի մասնագետների։

-Իսկ Դուք ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում նման համագումարների անցկացումը։ Փաստորեն, սա թվով 4-րդն էր։ Արդյո՞ք այն կարող է կապող օղակ լինել։

-Ես մասնակցել եմ որպես անկախ լրագրող, խմբագիր բոլոր 4 համագումարներին և պետք է ասեմ, որ այդ համագումարները շատ մեծ նշանակություն ունեն ԵՄ-ում հայկական տեսակետները ներկայացնելու առումով, Արցախի խնդիրը շոշափելու առումով։ Ե՛վ Արցախից է բարձր մակարդակի մասնակցություն եղել, և՛ Հայաստանի ԱԳ նախարարներն են մասնակցել, և՛ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, և՛ Ամենայն Հայոց կաթողիկոսությունից հոգևորականներ միշտ մասնակցել են։ Ուզում եմ ասել, որ սա Եվրոպայի մակարդակով մի ժողով է, որտեղ քննության են առնվում այդ պահին եվրոպահայությանը հուզող կարևոր հարցեր։ Ե՛վ հայապահպանությունը, և՛ լեզվի վիճակը, համայնքի կառույցների վիճակը, և՛ Հայ դատին, և՛ Արցախին օգնելու խնդիրները։ Այս տարիների ընթացքում բավականին տարբերությունը զգացվում է, որ, օրինակ, Արցախի հարցում բավականին ավելացել են շփումները, եվրոպացիների մոտ Արցախը ներկայացնելու միջոցները և շատ լավ է, որ, ասենք, այդ կառույցները՝ թե՛ Հայ դատի հանձնախումբը, թե՛ ՀԲԸՄ-ի Եվրոպայի գրասենյակը, թե՛ Եվրոպայի հայ ընկերների խումբը, որտեղ հիմնականում արտասահմանցիներ են և շատ լավ համագործակցում են ՀՀ դեսպանության հետ, և այդ ամենը, համատեղ ջանքերը արդյունք տալիս են։ Մենք այս վերջին զեկուցումներում տեսանք, թե ինչքան պատգամավորներ, լրագրողներ են գնում Արցախ։ Այդ իմաստով կատարված արդյունքը երևում է։ Իսկ եվրոպահայության առումով կարևոր է, որ շփումները շարունակվում են, տարբեր երկրների համայնքների միջև կապ է հաստատվում, փորձառության փոխանակում, ճանաչողություն, ու երբ մարդիկ իրար ճանաչում են, շատ ավելի հեշտ է կապվել, մտքեր փոխանակել, տարբեր հարցերում օգնել իրար։ Այդ իմաստով այս ժողովներն ավելի գործնական են, քննարկումներն են ավելի հետաքրքիր, ավելի բոռն և սուր հարցադրումներ են դնում և շատ կարևոր է, որ սահմանված շրջանակների մեջ չես սահմանափակվում։ Սա պետական միջոցառում չի, որ իշխանավորների կողմից ճնշումներ լինեն։ Բավականին ազատ, մարդիկ իրենց մտքերն արտահայտում են, պատասխանները ստանում են։ Կարևոր է այն, որ միջազգային փորձագետներ են մասնակցում այս քննարկումներին։ Նաև հետաքրքիր է կողքից լսել նրանց տեսակետը, որոնք դրսից են, բայց Արցախի հետ համագործակցություն են ծավալում։

Ամենակարևոր բաներից մեկն այն էր, որ ֆլամանդացիների և արցախցիների միջև Բակո Սահակյանի ներկայությամբ բարեկամության խումբ ստեղծվեց, ինչը շատ կարևոր է։ Ճիշտ է, դա խորհրդարանական խումբ չէ, ոչ պաշտոնական, պատգամավորների կողմից ստեղծված խումբ է, քանի որ Արցախը չճանաչված պետություն է, բայց ամեն դեպքում, դա առաջին քայլերից մեկն է, որ տանում է դեպի Արցախի ճանաչում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում