Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Դովիլի հայտարարությունն ամենաբեկումնայինն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի (European Policy Centre) քաղաքագետ Ամանդա Փոլը


– Տիկին Փոլ, ինչպե՞ս եք գնահատում Դովիլում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ…


– Կարծում եմ` դա շատ կարևոր հայտարարություն է, հավանաբար վերջերս արված հայտարարություններից ամենաբեկումնայինը` նաև այն պատճառով, որ արվել է հենց նախագահների կողմից, ինչը խորհրդանշական է և ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման կարևորությունը…


– Ինչո՞ւ եք հայտարարությունը բեկումնային համարում…


– Բեկումնային է, որովհետև Օբամայի և մյուս երկու նախագահների կողմից միասնական հայտարարություն վաղուց չէր արվել… Կարևոր է նաև հայտարարություն անելու ժամանակը, որովհետև մենք հիմա թևակոխում ենք նախընտրական փուլ, ուստի ես կարծում եմ` հիանալի ժամանակ է հենց հիմա հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու և հաջորդ փուլ թևակոխելու համար…


– Որքանո՞վ արդյունավետ կարող է լինել Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում…


– Երանի ասեի՝ այո, բայց այսքան ժամանակ այս գործընթացին հետևելով՝ ես միայն վերապահումներով լավատես կարող եմ լինել… Ես շատ կասկածում եմ, որ կողմերը կհանգեն որևէ համաձայնության սկզբունքների կետերի շուրջ, բայց համոզված եմ, որ որոշ առաջընթաց հաստատ կլինի այդ հանդիպման արդյունքում…


– Ստացվում է` լիահո՞ւյս եք, որ կողմերը պատրաստ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու համար…


– Շատ դժվար է այդ հարցին պատասխանելը, քանի որ երբ կողմերին փորձես առանձին մոտենալ, նրանք կասեն, որ այո, մենք ճիշտ ճանապարհին ենք և ընդունում ենք հիմնարար սկզբունքները, բայց հաջորդ պահին հրաժարվում են առաջ շարժվել և ստորագրել ձևակերպված որևէ փաստաթուղթ… Ուստի ես թերահավատ եմ այդ հարցում…


– Օրեր առաջ Ադրբեջանը կրկին հիշեցրեց, որ ղարաբաղյան խնդրում պատերազմն այլընտրանք չունի… Կարծում եք` այսպիսի մթնոլորտում հակամարտության լուծումը հնարավո՞ր է…


– Միանշանակ պատերազմի մասին հայտարարություններն օգուտ չեն բերի գործին… Եվ ցավալի է, որ Ադրբեջանը շարունակում է նման հայտարարություններ անել, թեև ես հասկանում եմ՝ ինչու են դա անում…  Իհարկե, նման հայտարարությունները չլինելու պարագայում մթնոլորտը ավելի բարենպաստ կլիներ… Բայց արդեն բավական է հետաձգել հարցի լուծումը, կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն լուծման հասնելու համար… Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նախագահ Ալիևը բավականին պրագմատիկ մարդ է և պատերազմի չի գնա…


– Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ Դովիլի հայտարարությունը «Դեյթոնի ուրվականն» է… Ի՞նչ կարծիքի եք՝ միջազգային հանրությունը որքա՞ն համառ կգտնվի ու կստիպի կողմերին համաձայնության հասնելու հարցում…


– Կարծում եմ, որ ոչ մի երկիր բավարար ազդեցություն չունի կողմերի վրա՝ պարտադրաբար համաձայնության ստորագրմանը հասնելու համար… Կողմերը իրենք պետք է դա անելու քաղաքական կամք ունենան, նրանց ստիպելը դժվար կլինի…


– Տիկին Փոլ, Ձեր կարծիքով, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը որքանո՞վ են համաձայնեցված գործում և համագործակցում Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարցում…


– Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս գործընթացին հետևում են արդեն երկար տարիներ… Իհարկե, նրանք, հատկապես Ռուսաստանը, լիովին պետք է հասկանան` ինչ է կատարվում… Մինսկի խմբի համանախագահ երկրները` ԱՄՆ-ն և Ռուսաստանը, իրավիճակին ամբողջապես տիրապետում են և գիտեն` ինչ  հետևանք կարող է ունենալ հարցի չլուծված մնալը…


– Հունիսի 6-ին Հայաստան պետք ժամաներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը… Երեկ պարզ դարձավ, որ Իրանի նախագահի այցը հետաձգվել է… Ի՞նչ եք կարծում, կա՞, արդյոք, կապ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկա ակտիվ փուլի և Իրանի նախագահի այս այցի միջև…


– Ես չգիտեմ` որն է եղել Իրանի նախագահի այցի նպատակը, սակայն ես որևէ կապ չեմ տեսնում նրա և Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցությունների միջև… Եթե Իրանը նպատակ ունի ներգրավվել այս գործընթացում, ապա այդ քայլը չի ողջունվի  բանակցողների կողմից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում