Այժմ արդեն կարելի է պաշտոնապես հայտարարել, որ կայացել է Եղիսաբեթ II-ի և իր թոռան՝ արքայազն Հարիի սիրելիի՝ Մեգան Մարկլի ծանոթությունը: Ինչպես վկայում են ականատեսները՝ արքայազնի Ford Galaxy-ն՝ մութ ապակիներով, մոտավորապես ժամը 17-ին մոտեցել է Բուքինգհեմյան պալատում թագուհու անձնական մուտքին: Այս մասին հայտնում է Hello ամսագիրը:
Այդ ժամին թագուհին սիրում է թեյ խմել: Սովորաբար նա դրան տրամադրում է 30 րոպեից ոչ ավելի, սակայն այս անգամ թեյախմությունը տևել է մեկ ժամից ավելի: Հարին և Մեգանը թագուհուն սպասել են առաջին հարկի հյուրասրահում, որտեղից բացվում է պալատի այգու տեսարանը:











































