Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft-ի շուկայական արժեքը հինգշաբթի օրվա արդյունքներով գերազանցել է 600 մլրդ դոլարը՝ 17 տարում առաջին անգամ։
Վերջին անգամ ամերիկյան ընկերությունն այդքան էր գնահատվել 2000 թվականի հունվարի 3-ին, հայտնում է Interfax-ը։
Հինգշաբթի Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել էր 0.4 տոկոսով և հասել ռեկորդային՝ 77.91 դոլարի։ Ընթացիկ տարվա սկզբից դրանց գինը բարձրացել է 25.4 տոկոսով, ինչը կարող է դառնալ լավագույն տարեկան աճը 2013 թվականից։
Ինչպես նշում են փորձագետները, բաժնետոմսերի արժեքի բարձրացումը վկայում է Microsoft-ի վերածննդի մասին՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտում նրա հաջողության ալիքի ֆոնին։
Տվյալ օրվա արդյունքներով՝ Microsoft-ը կապիտալիզացիայով եղել է երրորդը՝ Apple-ից (800 մլրդ) և Alphabet –ից հետո (մոտ 690 մլրդ)։










































