Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

Էներգետիկայի նախարարը ներկայացրել է Իրանից գազն ուղիղ չգնելու պատճառները

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը պարզաբանել է, թե ինչու այս պահին Հայաստանը հարևան Իրանից գազն ուղղակի չի գնում: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարը նախ հիշեցրեց, որ Իրանի հետ Հայաստանն իրականացնում է «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար, որից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ, իսկ Իրանից գազը ուղիղ գնելու պարագայում Հայաստանը պետք է հրաժարվի այդ ծրագրի գոնե մի մասից: «Գազային պայմանագրերը չեն կնքվում 2 կամ 3 տարիների համար, որովհետև դրանք պետք է լինեն երկարաժամկետ, քանի որ գազային պայմանագիրը գազ արտադրող երկրի համար գազի արտադրության և բաշխման ծավալների երկարաժամկետ պլանավորման հիմքն է: Այսինքն, գազային պայմանագրերը կնքվում են տասնամյակների համար: Այսօր մենք Իրանի հետ իրականացնում ենք «էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագիրը, որը չափազանց շահավետ ծրագիր է երկու կողմերի համար, որից հրաժարվելն ուղղակի մանկամտություն կլիներ: Այդ ծրագիրը պետք է լինի և շարունակվում է: Եթե հիշում եք, ես ասել եմ, որ մեր կառավարության հիմնական խնդիրն է գազային կայաններում արտադրության արդյունավետության բարձրացումը: Եթե մենք կարողանում ենք մեկ միավոր էլեկտրաէներգիայից ավելի շատ միավոր գազ ստանալ, հետևաբար այդ գործարքի արդյունավետությունը մեզ համար բարձրանում է: Ծրագիրն արդեն իսկ արդյունավետ է մեզ համար, իսկ առաջիկա երկու տարիներին այդ արդյունավետությունը կհասնի 20 տոկոսով` ավելանալով 2-3 անգամ: Սա նշանակում է, որ մենք այդ ծրագրից հրաժարվելու իրավունք չունենք»,- մանրամասնեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ 2 տարի հետո շահագործման կհանձնվի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գիծը, ինչով մենք հնարավորություն կստանանք ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել և ավելի մեծ ծավալով գազ ներկրել Հայաստան: «Այն ծավալը, որը մենք այս գործարքի շրջանակներում կներկրենք Հայաստան, ամբողջությամբ կլցնի խողովակաշարը: Իրան-Հայաստան գազատարն ավելի մեծ հնարավորություն չունի, այն ամբողջությամբ կօգտագործվի այս գործարքի շրջանակներում: Հիմա հարց` մենք ի՞նչ գնով գնենք Իրանի գազը, որպեսզի մեզ համար ձեռնտու լինի: Այսինքն, այն գազը, որ մենք ցանկանում ենք Իրանից գնել` բացի այս գործարքից, դրա դիմաց մենք այս գործարքի շրջանակներում ստացվող գազի ծավալները պիտի նվազեցնենք, մնացած գազը գնենք ուղղակի, իսկ այդ ուղղակի գնվող գազի գինը պետք է լինի ավելի ցածր, քան վերահաշվարկով գործարքի ընթացքում ստացվող գազն է: Սա նույնիսկ տեսականորեն բացառված է»,- պարզաբանեց Աշոտ Մանուկյանը:

Նախարարը հայտնեց, որ ինքը Իրանի գազի և նավթի նախարարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանից ուղղակի գազ գնել, եթե իրենք համաձայն են ավելի ցածր գին առաջարկել, քան «Էլեկտրաէներգիա գազի դիմաց» ծրագրով Հայաստանը ստանում է:

Աշոտ Մանուկյանը նաև վստահեցրեց, որ Հայաստանը Իրանից ուղղակի գազ կգնի նաև, եթե դրա գինն ավելի ցածր լինի ռուսական գազի գնից: Նրա խոսքով` այստեղ պետք է նաև տարբեր գործոններ հաշվի առնել: «Օրինակ, Իրան-Հայաստան գազամուղն ավարտվում է Արարատում, և մենք պետք է Արարատում գազի այնպիսի ճնշում ապահովենք, որ կարողանանք գազը փոխանցել Վանաձոր և Գյումրի: Իրանական կողմում այսօր կոմպրեսորային կայան չկա, որը կապահովի այդ ճնշումը: Այսինքն, մենք եթե այդ գազը վերցնենք էլ, չենք կարող այն Վանաձոր և Գյումրի հասցնել: Նաև ջերմատվության խնդիր կա: Միջին ջերմատվությունը, եթե համեմատում ենք, դրանք տարբեր են. ակնհայտորեն ռուսական գազի ջերմատվությունը շատ ավել բարձր է իրանական գազից: Հաշվի առնելով նաև այս գործոնները` մենք կգնենք իրանական գազը, եթե դրա գինը ցածր լինի ռուսական գազի գնից»,- եզրափակեց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում