170-ամյակի առթիվ Cartier ոսկերչական տունն իր բուտիկում կկազմակերպի ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն The Cartier Haute Joaillerie ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվի 500 թանկարժեք իր ապրանքանիշի արխիվային հավաքածուներից: Ցուցանմուշների շարքում հնարավոր կլինի տեսնել ադամանդե տիարա (1908 թ.), Էլիզաբեթ Թեյլորին պատկանած ռուբիններով մանյակ (1951 թ.) և այլն, հայտնում է Kommersant-ը:
Ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 21-29-ին: Բոլոր ներկայացված թանկարժեք զարդերը հնարավոր կլինի ձեռք բերել տան հաճախորդների համար փակ միջոցառումների ժամանակ:





















































