Thursday, 18 06 2026
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով

Ինձ ճանաչողները կփաստեն, որ եղբայրս՝ Վազգենն էլ լիներ, դեմ կլինեի, որ գնար երրորդ ժամկետի

Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպմանը։ Մեր այն հարցին, թե այդ հանդիպումից ստացե՞լ է այնպիսի տպավորություն, որ դա Սարգսյանի վերջին հանդիպումն էր Ալիևի հետ, պատգամավորն արձագանքեց. «Ո՛չ, չունեմ նման տպավորություն։ Ավելի շատ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը գնում է երրորդ ժամկետի՝ վարչապետի պաշտոնում։ Ես բազմիցս նշել եմ, որ դա ճիշտ չեմ համարում, բայց ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանն է, այլ հենց մեր ժողովրդավարության առումով»,- ընդգծեց նա։

Արամ Սարգսյանը շարունակում է. «Ես շատ կուզենամ, որ համապատասխան պահը գա ու բոլոր նրանք, ովքեր կանխատեսում էին, որ նա գնում է երրորդ ժամկետի՝ սխալված լինեն, բայց, ցավոք, այսօր դա չեմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ այդ թիմում կռիվ կա՝ բա որ Սերժը չէ, ուրեմն Կարենն է, ասում են՝ բա դու այդքան ռուսներին քննադատում ես ու Կարենին կողմնակի՞ց ես։ Կա երկու հարթություն՝ մեր երկրում ժողովրդավարության առումով իշխանությունը պետք է փոխվի, երրորդ ժամկետ գնացող նախագահ չպետք է լինի։ Եթե անգամ իմ եղբայր Վազգենը լիներ, ճիշտ է, բացառում եմ, որ նա նման քայլի գնար, բայց ես, միևնույն է, սա կասեի, ինձ ճանաչողները գիտեն, որ ես դեմ կլինեի»։

Մեր զրուցակիցն ընդգծում է՝ ՀՀԿ-ն կարող է առաջ քաշել երրորդ թեկնածուին. «Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը կատարյալ ու անթերի է, այնպես չէ, որ եթե Սերժ Սարգսյանը չէ, ուրեմն Կարեն Կարապետյանը պետք է լինի։ Մեզ մի վախեցրեք Կարեն Կարապետյանով, ընտրեք ձեր մեջից երրորդին, այնպիսի մեկին, որը Մոսկվայից չէ, թե՞ դուք էլ եք մտածում, որ առանց Մոսկվայի չեք կարող։ Դա արդեն ուրիշ հարց է՝ դիմեք մեզ, մենք «Ելք»-ով կօգնենք ձեզ»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում