Netflix ծառայությունը որոշել է մեծացնել լիամետրաժ կինոյի արտադրությունը։ 2018 թվականին Netflix-ը պետք է թողարկի 80 ֆիլմ։ Այդ մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով ընկերության տնօրեն Թեդ Սարանդոսին։
Ընկերությունը ծրագրում է հաջորդ տարի ֆիլմերի արտադրության վրա ծախսել մինչև 8 միլիարդ դոլար։ Netflix-ը նաև հրապարակել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը։
Վերջին երեք մասում ընկերությանը հաջողվել է բաժանորդների թիվը մեծացնել 5.3 միլիոնով։ Ընկերության հասույթը եռամսյակի արդյունքներով կազմել է 2,98 միլիարդ դոլար, իսկ մաքուր շահույթը՝ 129,6 միլիոն դոլար, ինչն ավելի քան կրկնակի գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 51,5 միլիոն դոլար։











































