Thursday, 02 05 2024
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ
16:40
Օսթինը պահանջել է Ռաֆահից տարհանել խաղաղ բնակչությանը` քաղաքի վրա հարձակման դեպքում
Պուտինը Ալիեւին «միջնորդ է կարգե՞լ»
Կենսունակությունը կորցրած հերթական ծառն է ընկել մեքենայի վրա և վնասել
Թբիլիսիում աննախադեպ քանակի ցուցարարներ են. իշխանությանը սակայն սանկցիաներն էլ հետ չեն պահի
ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքվել է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու մասին համաձայնագիր
Ռուսաստանը նոր ծուղակ է նախապատրաստում. մինչև մայիսի 15-ը սրացումներ կլինեն
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը մահացել է
Հայր ու որդի ծեծի են ենթարկել դիտողություն արած քաղաքացուն
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Հիմա պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից. ՔՊ պատգամավորը՝ ընդդիմադիրներին
Երևի պարզ է՝ ումից ենք «միջազգայնորեն» մեկուսացել. միջազգային դերակատարները ողջունում են ՀՀ քայլերը
Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Վարչապետ
Մենք փուլ-փուլ պետք է հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից. Վարչապետ
«Ոստիկանությունը պետք է ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք ունենա». Փաշինյան
15:15
Չինաստանում մայրուղու փլուզման զոհերի թիվը հասել է 48-ի
Հայաստանի ազգային անվտանգության «մեդալի» երկու երեսը
ՆԳՆ-ն հերքել է Տավուշում «հատուկ գործողություններ» իրականացնելու լուրերը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինում աղքատության մակարդակը աճել է
14:15
Փարիզում 57 ոստիկան է տուժել մայիսմեկյան ցույցի ընթացքում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ
13:30
Իրանը պատժամիջոցներ է սահմանել Բրիտանիայի պաշտպանության նախարարի և հրամանատարական կազմի դեմ՝ Իսրայելին աջակցելու համար
Պարբերաբար զանգահարել է՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» է և պարտքը պետք է տան իրեն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայի ակադեմիայի նախագահին

Հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակի առիթով Հայաստան ժամանած Ռումինիայի Հանրապետության ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկին և տարբեր երկրների ակադեմիաների ներկայացուցիչների` ուղեկցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռադիկ Մարտիրոսյանի:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է տարբեր երկրների ակադեմիաների ու գիտական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությանը` հույս հայտնելով, որ փորձի փոխանակությունը և սերտ գործակցությունը պիտի նպաստեն գիտության առաջընթացին: Խոսելով գիտական հաստատությունների առջև ծառացած դժվարությունների ու մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ դրանք կհաղթահարվեն գիտնականների կամքի, համատեղ ջանքերի և գիտական հաստատությունների գործունեության վերակազմակերպման շնորհիվ:

Հանդիպման ընթացքում Ռումինիայի ակադեմիայի նախագահ Իոնել Հայդուկը Վեհափառ Հայրապետին շնորհեց Ռումինիայի ակադեմիայի դոկտորի պատվավոր կոչում: Նորին Սրբությանը փոխանցելով պատվավոր դոկտորի վկայագիրը` տիար Հայդուկը մեծագույն պատիվ նկատեց այս արարողությունը նախագահելը` վերհիշելով Նորին Սրբության այցը Ռումինիայի ակադեմիա և դասախոսությունը: Այս առիթով Ռումինիայի ակադեմիայի նախագահն իր խոսքում ընդգծեց նաև, որ կրոնն ու գիտությունը ամբողջապես կարող են համագործակցել:

Վերստին շնորհավորելով հայ ակադեմիկոսներին ՀՀ ԳԱԱ 70-ամյակի առիթով և երախտագիտություն հայտնելով ներկաներին այցի ու պատվավոր կոչման համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օգնականությամբ առավել արգասաբեր դառնա ակադեմիաների միջև ձևավորված համագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում