Շշուկներն այն մասին, որ երգչուհի Շակիրայի և «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեի ընտանիքում ամեն բան հարթ չէ, վաղուց են պտտվում։ Դեռևս երկու շաբաթ առաջ իսպանական Cotilleo պորտալը հայտնել էր, որ նրանք արդեն մի քանի ամիս միասին չեն ապրում։ Պարբերականը հղում էր արել զույգի շրջապատի հուսալի աղբյուրին։ Նշվել էր, որ բաժանության նախաձեռնող է դարձել Շակիրան, ով վերցրել է երկու որդիներին ու հեռացել Բարսելոնայի իրենց տնից։
Ահա Շակիրան և Ժերարը որոշել են ցույց տալ երկրպագուներին, որ իրենց մոտ նախկինի պես ամեն ինչ հիանալի է։ Քաղաքացիական ամուսինները հրապարակել են լուսանկար, որում նրանք դիմակներով են։

«Խանութում դիմակներ ենք գնում»,-լուսանկարին կից գրել է Ժերարը՝ լուսանկարում նշելով նաև Շակիրային։ Երկրապագուները եզրակացություն են արել, որ ամուսինները պատրաստվում են Հելոուինին, որը ողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 31-ին։










































