Բրիտանուհին խորհրդանշական գումարով՝ 3 դոլարով, վաճառքի է հանել Լոնդոնի կենտրոնում գտնվող իր երեք սենյականոց տունը։ Հայտնում է Reuters գործակալությունը։ Տունը գտնվում է Թեմզա գետից երկու րոպե հեռավորության վրա։
Տունն ունի ոչ մեծ այգի, խոհանոցը նոր է վերանորոգվել։ Տանտիրուհին հայտնել է, որ հոգնել է գործակալական տարբեր ընկերությունների միջոցով գնորդներ գտնելուց, ինչի համար էլ որոշել է տունը վաճառքի հանել համացանցում։
Համացանցի աճուրդում նվազագույն գինը սկսվում է երեք դոլարից։ Դրանով իսկ բրիտանուհին մտադիր է կրկնել նախորդ դեպքը, որը ընթացիկ տարվա մայիսին գրանցվել էր Միացյալ Թագավորությունում։
Այդ ժամանակ տանտերը իր բնակարանը վաճառել էր 1.5 միլիոն դոլարով՝ չնայած նրան, որ տան նախնական գին էր ընտրել հինգ դոլարը։







































