Տարբեր երկրների պատգամավորները, ովքեր եկել էին Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության ասամբլեային, հրմշտոց են իրականացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի ելույթից հետո, հայտնում է Life պորտալը։
Նրանք շրջապատել են Պուտինին և մրցակցել նա հետ լավագույն լուսանկարն անելու փորձում։ Պուտինին թույլ չեն տվել հեռանալ մի քանի րոպե։ Խորհրդարանականները նույնիսկ կանգնել են աթոռների վրա, որպեսզի Պուտինը նրանց հետ հայտնվի կադրում։
Այդ ամենը հավելյալ ջանքեր է պահանջել նախագահի թիկնազորից։ Որոշ պատգամավորների հետ ՌԴ նախագահը կարողացել է անձամբ շփվել, օրինակ՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ։
Ելույթ ունենալով ասամբլեայում՝ Պուտինը կոչ է արել բոլորին մտածել պատերազմից հետո Սիրիայի ապագայի մասին, ինչպես նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կշարժվի ժողովրդավարական զարգացման ուղիով։










































