Խոսրովի անտառում միտումնավոր հրդեհ առաջացնելու վարկածն անպայման ապացույցներ պետք է ունենա, շատ կոնկրետ մեղադրանք է հնչել, պիտի իրավապահ մարմիններն արագ արձագանքեն: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանը:
«Արբանյակային հետազոտությունները կարող են ոչ միայն օջախներ, այլ տարբեր բաներ հայտնաբերել, պետք է լուրջ ուսումնասիրել, հետքերով գնալ, եթե մի հոգի ծառ է կտրում, այդ մարդուն հայտնաբերում են, մեծ տուգանքներ են նշանակում, նախագահն է արձագանքում, որ ազատ արձակեն, բա Խոսրովի դեպքում չպիտի՞ դա արվի»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:









































