Հնարավոր է, որ ամերիկյան շոու-բիզնեսում հաջորդ տարի ևս մեկ ամուսնական զույգ ավելանա: Ռեփեր Աբել Թեսֆաիեն, ով հայտնի է որպես The Weeknd, մտադիր է առաջարկություն անել իր սիրելիին՝ երգչուհի Սելենա Գոմեսին:
«Աբելը շատ շուտ հասկացավ, որ Սելենան յուրահատուկ է: Բացի դրանից, Սելենայի հետ առաջին ժամադրությունից հետո Աբելը իր լավագույն ընկերոջը խոստովանել է, որ Սելենան հենց նա է, ում հետ ինքը կցանկանար ընտանիք կազմել»,- մեջբերում է Life & Style պարբերականը:

Տեղեկատուն հայտնում է, որ The Weeknd-ը արդեն պատրաստ է իր ընկերուհու ձեռքը խնդրել, բայց դրանից առաջ Գոմեսին հարկավոր է վերականգնվել բարդ վիրահատությունից հետո (հայտնի է, որ ամռանը երգչուհին ենթարկվել է երիկամի փոխպատվաստման): Բացի դրանից, ռեփերը հիմա համերգային շրջագայության մեջ է և նախընտրում է ավարտել այն նախքան անձնական կյանքով զբաղվելը:

![The Weeknd хочет сделать предложение Селене Гомес фото [4]](https://n1s1.elle.ru/e9/e9/6f/e9e96feccafff185eb5a89838e140e78/460x700_1_fae69e843b3035ff379f96a0f5420455@460x700_0xc35dbb80_14500617021507912743.jpeg)







































