Saturday, 04 05 2024
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ

Մասնագիտական ինչ նախասիրություններ ունեն «Այբ»-ի շրջանավարտները

«Այբ» դպրոցի շրջանավարտների ճնշող մեծամասնությունը բարձրագույն կրթություն ստանում է Հայաստանի բուհերում: Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը` հավելելով, որ թատերականից մինչև ճարտարագիտական մասնագիտություններով են շարունակում կրթությունը Հայաստանում: Արտասահմանյան բուհերից, որտեղ սովորում են «Այբ»-ի սաները, տնօրենը հիշատակեց Բերքլիի, Չիկագոյի, Նյու Յորքի, Ֆլորենցիայի, Վիեննայի համալսարանները, Չինաստանի, Սինգապուրի Ռուսաստանի լավագույն բուհերը: «Մեր շրջանավարտները տարատեսակ մասնագիտություններ են ընտրում, չեն ցանկանում միայն դառնալ տնտեսագետ ու իրավաբան»,-ասաց Արամ Փախչանյանը:

Նա դա պայմանավորում է «Այբ»-ում ստացած գիտելիքների որակով և այլ երկրներում այստեղ հանձնած քննությունների ճանաչելիությամբ: Այնպես որ ավարտական քննությունները հանձնելիս շրջանավարտները կարող են ընդունվել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան բուհեր:

Այս տարի ավագ դպրոցում անվճար սովորելու հնարավորություն են ընձեռել նաև մարզերի տաղանդավոր դեռահասներին: «Այս տարի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց, որ ՀՀ մարզերի այն երեխաները, ովքեր արդեն արձանագրել են կրթական հաջողություններ, «Այբ»-ում անվճար սովորելու հնարավորություն ստանան: Դրանով ենթադրվում է նաև, որ դպրոցը հոգում է նրանց կացության, սննդի հարցերը, բժշկական հոգսերը, որպեսզի նրանք ամբողջությամբ կենտրոնանան կրթության վրա»,-տեղեկացրեց Արամ Փախչանյանը: Մարզերից եկած դպրոցականները բնակվում են լավ պայմաններով ապահովված հանրակացարանում:

Դպրոցի տնօրենի խոսքով` մարզերի դեռահասներն աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ: «Մեր ամենալավ սովորող աշակերտների շարքում են, և մենք նրանց հետ շատ մեծ հույսեր ենք կապում: Իրենց համեստությամբ օրինակ են ծառայում մեր մյուս աշակերտների համար: Ճիշտ է այստեղ գալով նրանք հրաժարվել են ընտանիքում և իրենց հարազատ քաղաքում ապրելու հնարավորությունից, բայց նրանց հետ զրույցներից հետո կարող եմ ասել, որ երջանիկ են»,-ավելացրեց Փախչանյանը:

Մարզերից եկած աշակերտները ավագ դպրոցի 10-րդ դասարանցիների 25 տոկոսն են կազմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում