Monday, 06 07 2026
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Ում և ինչի վրա են հույսները դրել Ռուբեն Հայրապետյանն ու Արթուր Պետրոսյանը

«Մեզ նոր արյուն է պետք: Դրսում հանդես եկող ֆուտբոլիստները՝ Բայրամյանը, մյուսը-մյուսը, կարող են թարմ ուժ հաղորդել: Ֆուտբոլիստը նախ իր վրա պետք է աշխատի: Այս կազմով բարդ կլինի պայքարել անգամ Ազգերի լիգայում: Ունենք շատ տաղանդավոր և երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց աճ չի նկատվում նրանց մոտ: Միգուցե բավարարվում են, որ խաղում են Բարձրագույն խմբում կամ մինչև 21 տարեկանների հավաքականում: Կարծում եմ, որ ֆուտբոլիստն է իր աճի համար պատասխանատու: Նրանք պետք է լավ խաղան, աճ գրանցեն, նոր մենք նրանց հրավիրենք հավաքական»,- այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը աշխարհի առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ հանդիպումից հետո:

Տապալման մեջ մեղադրելով թույլ ֆուտբոլիստներին՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը հիշատակել էր մի «փայլուն միտք», որ նոր ֆուտբոլիստներ հավաքական բերելու դեպքում խաղի որակը կփոխվի: Բնական է, որ բարձրակարգ ֆուտբոլիստները կուժեղացնեն կազմը: 6:1 հաշվով կրած պարտությունից հետո «Ռոստովի» պաշտպան Խորեն Բայրամյանի անունը հնչեցնելն ամենևին պատահական չէր: Պետրոսյանը հույս ունի, որ «վաղը» այս ֆուտբոլիստը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին և նոր արյուն կտա հոգեվարքի մեջ գտնվող թիմին: Նման հույսեր է փայփայում նաև Ռուբեն Հայրապետյանը, ով խայտառակ պարտություններին որևէ կերպ չի արձագանքել:

Նշենք, որ Խորեն Բայրամյանը, «Տոսնոյի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, «Լոկոմոտիվում» հանդես եկող Արշակ Կորյանը և Ռուսաստանում հանդես եկող էլի մի շարք ֆուտբոլիստներ Հայաստանի ազգային հավաքականին չեն միանում այս երկրում գործող արտասահմանցի ֆուտբոլիստների լիմիտի՝ սահմանափակման պատճառով: Ավելի ստույգ՝ այս պահին Ռուսաստանում գործում է լեգեոներների վերաբերյալ 6+5 ձևաչափը: Այսինքն՝ հանդիպման ժամանակ խաղադաշտում առավելագույնը կարող են լինել 6 արտասահմանցի ֆուտբոլիստներ:

Վերը թվարկված հայ ֆուտբոլիստները Ռուսաստանի քաղաքացիներ են և չեն համարվում լեգեոներներ: Հայաստանի հավաքականում խաղալու դեպքում նրանք Ռուսաստանում կհամարվեն արտասահմանցիներ և, կոպիտ ասած, կընկնեն լիմիտի տակ: Այսինքն՝ նրանք հիմնական կազմում տեղ ունենալու համար ստիպված կլինեն պայքարել բավական ուժեղ լեգեոներների հետ, որոնց հրավիրելու համար ակումբը խոշոր գումարներ է ծախսել: Ըստ էության միանալով Հայաստանի հավաքականին՝ Ռուսաստանում բնակվող հայ ֆուտբոլիստները լուրջ խնդիրների առաջ կկանգնեն:

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆիզիկական կուլտուրայի զարգացման վերաբերյալ համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ընդունվել է ֆուտբոլի զարգացման «Ստրատեգիա-2030» ծրագիրը: Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո լեգեոներների վերաբերյալ Ռուսաստանում գործելու է 10+15 ֆորմատը: Այսինքն՝ ամբողջ մրցաշրջանի համար թիմերը իրավունք կունեն հայտավորելու 10 լեգեոներների և 15 տեղացի ֆուտբոլիստների: Ռուսաստանի 2018/2019 թթ. առաջնությունում այլևս չի գործի լիմիտ, խաղադաշտում գտնվող արտասահմանցի ֆուտբոլիստները և մարզիչները հնարավորություն կունենան խաղադաշտ դուրս բերելու նույնիսկ ընդամենը մեկ ռուսաստանցի ֆուտբոլիստի: Ավելին, այս ձևաչափում ԵԱՏՄ-ի անդամ երկրների ֆուտբոլիստները չեն համարվի լեգեոներներ: Սա նշանակում է, որ աշխարհի առաջնությունից հետո Ռուսաստանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները կկարողանան առանց խոչընդոտների միանալ մեր երկրի ազգային թիմին:

Նշենք, որ Ռուսաստանի բասկետբոլի առաջնություններում ԵԱՏՄ երկրների քաղաքացիները այս տարվանից լեգեոներ չեն համարվում: Ռուսական ֆուտբոլում սպասվող փոփոխությունից հետո, բնականաբար, մի շարք ֆուտբոլիստներ՝ Բայրամյանի գլխավորությամբ, կմիանան Հայաստանի ազգային հավաքականին: Վերջինս, բնականաբար, կուժեղանա և իրական հնարավորություն կունենա Ազգերի լիգայի խաղարկության միջոցով 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու: Իսկ Եվրոպայի առջնության եզրափակիչ փուլում հայտնվելը թե՛ Հայրապետյանի և թե՛ Պետրոսյանի համար հիանալի առիթ կլինի հերոսներ ինքնահռչակվելու:

Այս հեռանկարն աչքի տակ ունենալով՝ ՀՖՖ նախագահը չի կարող ուղղակի թողնել և հեռանալ: Երբ վիճակը կրիտիկական է, ֆուտբոլը հողին հավասարեցրած անձինք, ինչպես քաղաքական գործիչները, փրկության հույսը կապում են Ռուսաստանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում