Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Արևելյան 6 շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչական խումբը նշված շենքի թիվ 12 բնակարանում հայտնաբերել է նույն բնակարանի բնակիչ, 43-ամյա Արա Հախվերդյանի դին՝ սրտի և ոտքի շրջանում կտրած-ծակած վերքով: Վերջինս Ստեփանավում հայտնի է «Արիչոկ» մականվամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում