Գերմանիայի, Բրազիլիայի ու ԱՄՆ-ի հետազոտողները ուսումնասիրել են բնական ծաղիկ հիվանդության դեմ պատվաստումների (մարդկության կողմից ամբողջովին ոչնչացված վարակի) պատմությունը։
Նրանք պարզել են, որ վիրուսը խոցել է ձիերին և ոչ թե կովերին։ Համապատասխան հոդվածը հրապարակվել է The New England Journal of Medicine-ում։ Հեղինակները անցկացրել են ծաղկի դեմ 1902 թվականին Ֆիլադելֆիայում կատարված պատվաստումների մեջ մտնող վիրուսների գենետիկ անալիզ։
Դրանից ստացված ԴՆԹ-ը 99,7 տոկոսով համընկել է ձիերի ծաղկի վիրուսի ԴՆԹ-ի հետ։ Ֆիլադելֆիական պատվաստումների ստույգ ծագումն անհայտ է։ Սակայն կան բոլոր հիմքերը պնդելու, որ դրա համար նյութը բերվել է Եվրոպայից։ Իսկ տվյալ ժամանակվա եվրոպական պատվաստանյութերը պարունակել են ձիերի և ոչ թե կովերի վիրուս։
Բնական ծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցում են Variola տիպի վարակները։ Հիվանդների մարմիններին առաջանում են խոցեր, որոնք բուժման դեպքում թողնում են սպիներ։
Հիվանդության ժամանակ բարձրանում է ջերմաստիճանը, սկսվում է տենդ, առաջանում է գլխապտույտ և սուր ցավեր։ Հիվանդները հիմնականում մահացել են հիվանդությունից, սակայն պատվաստանյութի շնորհիվ հաջողվել է ոչնչացնել այն։










































