Wednesday, 24 06 2026
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը

«Վտանգ կա, որ բիզնես օմբուդսմենը կդառնա գործիք՝ ՄԻՊ-ին հեռու պահելու համար»

Արդարադատության նախարարությունը հեղինակել է մի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել գործարարների շահերի պաշտպան: Այսինքն՝ ստեղծվում են բիզնես օմբուդսմենի, ինչպես նաև առողջապահական օմբուդսմենի ինստիտուտներ։

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը, սակայն, դեմ է այս գործընթացին։ Նա արդեն հայտարարել է, որ կդիմի Սահմանադրական դատարան, եթե կառավարությունը բիզնես օմբուդսմենի ինստիտուտ ստեղծի, քանի որ դա հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Սահմանադրության լուծումների համաձայն՝ մեր երկրում կարող է լինել մեկ օմբուդսմենի հաստատություն։ Արման Թաթոյանը միևնույն ժամանակ կարծիք էր հայտնել, որ եթե այդ ինստիտուտները ստեղծվեն էլ, ապա նրանք չեն ունենալու այն լծակները, որ իրենք ունենք, չեն ունենալու այն անկախությունը, որ իրենք ունեն, մշտապես կախյալ են լինելու գործադիր իշխանությունից։

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ տարբեր երկրներում գործում են և՛ բիզնես օմբուդսմենի, և՛ առողջապահական օմբուդսմենի ինստիտուտներ, այլ հարց է, թե Հայաստանում որքանով է առկա դրա անհրաժեշտությունը։ Բացի այդ, տիկին Ալավերդյանի խոսքով, մի քանի օմբուդսմենների ինստիտուտների միջև հակասություն չի կարող առաջանալ։

«Տարբեր երկրներում կան երկու տիպի օմբուդսմեններ՝ պառլամենտական օմբուդսմեն, որը մեզ մոտ տվյալ դեպքում Արման Թաթոյանն է, և գործադիր օմբուդսմեն, երբ գործադիր մարմինները իրենք իրենց համար նշանակում են օմբուդսմեն, որոնք օժանդակում են շտկել համակարգում առկա թերությունները։ Եթե Հայաստանում էլ են փորձում գործադիրին կից նման մարմին ստեղծել, ապա դա ոչ մի դեպքում չի հակասում պառլամենտական օմբուդսմենի լիազորություններին կամ գործունեության շրջանակին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Ալավերդյանը։

Բացի այդ, նախկին ՄԻՊ-ի խոսքով՝ պառլամենտական օմբուդսմենը սահմանադրական մարմին է, նրա բոլոր լիազորությունները նկարագրված են Սահմանադրության մեջ։ Մեզ պետք չէ երկրորդ, երրորդ պառլամենտական օմբուդսմեն, իսկ գործադիրին կից օմբուդսմենի առկայության մասով խնդիր չկա։ Դա, տիկին Ալավերդյանի խոսքով, գործադիրի աշխատանքների բարելավման մեխանիզմներից մեկն է։

Ինչ վերաբերում է կառավարությանը կից օմբուդսմենների անհրաժեշտությանը, ապա, Լարիսա Ալավերդյանի խոսքով, անհրաժեշտության հարցը քննարկելիս պետք է նկատել, թե որքանով է համակարգը, տվյալ դեպքում՝ կառավարությունը, պատրաստ ինքնամաքրվել։ «Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում բավականին տարածված են այդ ինստիտուտները։ Իրավապահ մարմիններին կից օմբուդսմեն կա, բիզնես, առողջապահական օմբուդսմեն, որոնք նպաստում են համակարգերի կատարելագործմանը։ Արդյոք մեր գերատեսչությունները պատրա՞ստ են ինքնամաքրման, թե՞ դա կդառնա մի մեխանիզմ, գործիք՝ հեռու պահելու պառլամենտական օմբուդսմենին այն իրավունքներրի խախտումներից, որոնք տեղի են ունենում պետական մարմիններում։ Այս վտանգը միշտ կա»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում