Դաղստանը ներկայացնող հանրահայտ երգչուհի Ժասմինը հոկտեմբերի 12-ին դարձել է 40 տարեկան։ Ռուսաստանի վաստակավոր արտիստը որոշել է ճոխ ձևով չնշել այն և փոխարենը ի կատար է ածել իր երազանքը. մեկնել է ԱՄՆ։
«Վաղուց եմ նայում ամերիկյան ֆիլմեր և պահել եմ մեկ երազանք. հայտնվել ամերիկյան հեքիաթային քաղաքում ու զգալ դրա ողջ ապշեցուցիչ մթնոլորտը», – խոստովանել է երգչուհին։
Ուշագրավ է, որ Ժասմինն ԱՄՆ է մեկնել առանց ամուսնու ու երեխաների։ Նա պատմել է, որ ԱՄՆ է ժամանել ընկերուհիների հետ և մտադիր է այնտեղ կազմակերպել նրանց մասնակցությամբ երեկույթ։
Instagram-ում երգչուհու տեղադրած լուսանկարները վկայում են, որ Ժասմինն իսկապես հիանալի ժամանակ է անցկացնում Նյու Յորքում իր ընկերուհիների հետ միասին։











































