Ուկրաինացի երգչուհի, «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող Ջամալան դարձել է Ներգաղթի միջազգային կազմակերպության բարի կամքի դեսպան։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։
Առկա տեղեկատավության համաձայն, Ջամալան մասնակցելու է ստրկության ժամանակակից ձևերի դեմ պայքարի տեղեկատվական արշավին։ Ակնկալվում է, որ նա կնկարահանվի տվյալ թեմայով սոցիալական տեսահոլովակում։
Ընդգծվում է, որ Ներգաղթի միջազգային կազմակերպության մեջ մտնում է 155 երկիր, 11 երկիր էլ ունեն դիտորդի կարգավիճակ։ Այն հանդիսանում է Միգրացիոն հարցերով ՄԱԿ-ի գործակալություն։









































