Apple կորպորացիան համաձայնագիր է կնքել ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգի «Զարմանալի պատմություններ» ֆանտաստիկ սերիալի շարունակության արտադրության վերաբերյալ։
Ինչպես պատմել են The Wall Street Journal-ի աղբյուրները, համապատասխան համաձայնագիրը կորպորացիան կնքել է Սպիլբերգի Amblin Television ընկերության և NBC հեռուստացանցի սեփականատեր հանդիսացող Comcast կոնգլոմերատի հետ։ Համաձայնագիրը նախատեսում է 10 սերիայի արտադրություն։
10 նոր սերիաների նկարահանման բյուջեն կազմում է մոտ 5 մլն դոլար։ Սերիալի նոր դրվագների ստեղծման և էկրան բարձրանալու ժամկետների մասին չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նախագծի գործադիր պրոդյուսերը կլինի Սպիլբերգը։









































