ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ քննարկել է հնարավոր պատասխան գործողությունները Հյուսիսային Կորեայի հնարավոր հարձակման դեպքում։
Նա ցանկացել է տեղեկատվություն ստանալ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսից և շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդից։
Հանդիպմանն ուսումնասիրվել են Հյուսիսային Կորեայի կողմից ագրեսիայի դեպքում պատասխան գործողությունների տարբերակները կամ կանխարգելիչ գործողությունները՝ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքի դեպքում։









































