Tuesday, 23 06 2026
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Թանկացման ռեժիմներով ենք շարժվելու, սոցիալական պետության քողի ներքո կհայտնվենք ճգնաժամի մեջ

Տնտեսական աճի տեմպերը պետք է գերազանցեն սոցիալական ծրագրերի տեմպերին, այլապես՝ սոցիալական ոլորտում օրենքները կընդունվեն, բայց կյանքի չեն կոչվի: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ մի շարք գործոններ հանգեցնում են նրան, որ բնակչությունը կորցնում է աշխատունակությունը, գնողունակությունը: Անդրադառնալով գնաճին, Գագիկ Մակարյանն ասաց, որ պատճառներից մեկն այն է, որ Եվրոպայում որոշ ապրանքների գները թանկացել են իսկապես, բայց սուպերմարկետների հաղորդած հիմնական պատճառներից մեկն այն է, որ եվրոն թանկացել է: Ըստ նրա՝ կան նաև գնաճի սպեկուլյատիվ պատճառներ:

«Կարագի այլ տեսակներ կան, որ Ռուսաստանից են բերվում, այնտեղ գինը չի փոխվել: Այստեղ էական աշխատանքներ ունի կատարելու ՏՄՊՊՀ-ն, որը հաճախ ուշացած է հանդես գալիս, երբ որ տենդենցները զգում է, պիտի փորձի հասկանա պատճառները, ուսումնասիրություն կատարի, լուրջ հիմնավորումներ բերի դրա համար և աշխատի համապատասխան ներկրողների հետ: Մեկ ամիս հետո Նոր տարվա գնումներ են սկսվելու, 2018-ից ԵԱՏՄ-ի օրենսդրությամբ պայմանավորված որոշ ապրանքներ են թանկանալու, քանի որ տուրքերն են ավելանալու: Այսինքն՝ հիմիկվանից թանկացման ռեժիմներով ենք շարժվելու, բայց աղքատությունը, գործազրկությունը չի կրճատվել, հետևաբար, ցածր գնողունակությամբ ժողովուրդ ունեցող երկրում սա կարող է սոցիալական խորացնող երևույթներ առաջացնել, ճգնաժամ: Առաջին հերթին աղքատների թիվը կավելանա, ավելի շատ հիվանդությունների, թերսնման խնդիրը կսրվի, կարող է մահացության դեպքերն ավելանան»,- շեշտեց նա:

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը, մարդն ամենաթանկ արժեքն է, եթե դա կորցնում ենք, ապա պետության շապիկը մնում է սոցիալական, բայց ծրագրերը լիարժեքորեն չեն իրականացվում:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում