Saturday, 20 06 2026
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
11:10
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Եթե ժողովուրդը չուզեց, երկրորդ կարծիք չի կարա լինի. Օձունի համայնքապետը՝ Արդվիի հանքավայրի շահագործման մասին

Նոյեմբերի 5-ին հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, որի արդյունքում մի շարք համայնքներ ոչ միայն համայնքապետ են ընտրելու, այլև խոշորացվելու են։ Խոշորացման արդյունքում, օրինակ, Լոռու մարզի Օձուն համայնքին կմիանան Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի և Մղարթ գյուղերը: Այս օրերին բազմաթիվ կարծիքներ ու մտահոգություններ են հնչում, որ խոշորացումից հետո, երբ Արդվին միանա Օձունին, ապա ավագանին կարճ ժամանակ անց համաձայնություն կտա շահագործել ոսկու հանք, որը ներկայումս արդվիցիները համառորեն թույլ չեն տալիս։

Օձուն համայնքում նոյեմբերի 5-ի ընտրությունների համար առաջադրվել է երեք թեկնածու՝ անկուսակցական Բարսեղ Այվազյանը, անկուսակցական Դոնարա Հախինյանը և Օձունի գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Արսեն Տիտանյանը։ Համայնքում վստահ են, որ գործող համայնքապետն է հենց վերընտրվելու։ Նախ՝ որովհետև վայելում է ՀՀԿ-ի հովանավորությունը, վարչական ռեսուրսները, բացի այդ՝ մրցակիցներն են շատ թույլ։

Արսեն Տիտանյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բոլորն էլ ընտրության գնում են հաղթանակի սպասելիքներով։ Ինչ վերաբերում է համայնքի խոշորացմանը, ապա Տիտանյանը նշեց, որ մինչև համայնքը չխոշորանա, մինչև բյուջեն չձևավորվի, ներդրումները չկատարվեն, կրճատումներ-ավելացումներ չարվեն, հնարավոր չի լինի ասել։ «Ինքը նոր մոդել է։ Էս պահին դեռ վաղ է գնահատական տալ։ Ընտրությունները կլինեն, գործընթացը կավարտվի՝ նոր կխոսենք։ Բոլորս էլ ուզում ենք հաղթել, գնում ենք հաղթանակի, բայց կախված նրանից, թե ընտրարշավը ոնց կանցնի, ինչ կլինի, ով ինչ հաջողություններ ու սխալներ կանի՝ դրանից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Տիտանյանը։

Տիտանյանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի վերաբերմունք ունի Արդվիի ոսկու հանքի շահագործման հարցի հետ կապված, և եթե ինքը ընտրվի համայնքապետ, ապա ինչպիսի՞ դիրքորոշում կունենա հարցի վերաբերյալ՝ համաձայնություն կտա՞ շահագործել հանքավայրը։ «Եթե համայնքի հետ կապված նման հարց է լինում, ամեն ինչ սկսվում է հանրային լսումներից։ Հանրային լսումներ նշանակում է ժողովրդի կարծիք։ Հիմա եթե այդ հանրային լսումների ժամանակ ժողովուրդը համաձայնի, որ այդ տարածքները տրամադրվեն նման նպատակի համար, ապա կլինի, իսկ եթե ժողովուրդը համաձայն չլինի, ով կարա գնա դրան ու հանքավայրը շահագործի։ Դա կարա որոշի մենակ Արդվիի համայնքի ժողովուրդը։ Իրենք պետք է որոշեն՝ դա իրենց պե՞տք է, թե՞ ոչ, ուրիշ որոշող չկա»,- ասաց Օձունի համայնքապետը՝ հավելելով, որ ինքը անձամբ էլ չի կարող ասել, թե որքանով է նպատակահարմար հանքավայրի շահագործումը, քանի որ տեղյակ չէ, թե ինչ ծավալի ներդրումներ են արվելու, ինչքան աշխատատեղ է բացվելու։

«Կարող է այնքան մեծ ծավալի ներդրում արվել, որ դա մեծ օգուտ տա համայնքին, աշխատատեղեր բացվեն։ Իսկ հնարավոր է նաև վնասները այնքան շատ են, որ իմաստ չունի ձեռք տալ հանքին։ Մարդիկ այդ տարածքում ապրում են հարյուրավոր տարիներ, գերեզմաններ ունեն, ամեն ինչ այդ համայնքում է։ Դժվար է ասել…»,- նշեց Տիտանյանը։

Մեր դիտարկմանը, այսինքն՝ եթե ինքը ընտրվի համայնքապետ, միանշանակ առաջնահերթ է համարելու ժողովրդի կարծիքը, այլ ոչ թե այն, թե ով է հետաքրքրված հանքավայրի շահագործմամբ։ «Ես չեմ կարող հաշվի չառնել ժողովրդի կարծիքը։ Եվ բնավ կապ չունի, թե ով է ուզում հանքը շահագործել։ Եթե բնակչությունը դեմ է, երկրորդ տարբերակ չկա։ Ոչ մեկը չի կարող դրան դեմ գնալ ու երկրորդ կարծիք հայտնել»,- եզրափակեց Տիտանյանը։

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Արդվիի ոսկու հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված է ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը։ Հանքավայրը շահագործելու համար հիմնված ընկերությունը պատկանում է նրա ազգականներին, թեև Բաղդասարյանը համառորեն հերքում է իր առնչությունը այդ ընկերությանը և հանքավայրին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում