Saturday, 20 06 2026
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
11:10
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW

Կոսմետիկայի ոլորտում գործող հայաստանյան ընկերությունները առաջնորդվում են ԵԱՏՄ կանոնակարգով

Եվրասիական տնտեսական միությունում գործող տեխնիկական կանոնակարգման համակարգի գործառնությունը հայ մասնագետների համար առավել հասկանալի դարձնելու նպատակով Երևանում մեկնարկեց երկօրյա սեմինար:

Միջոցառումն ունի պարբերական բնույթ և այս անգամ վերաբերում է չափագիտության ոլորտում ընդունված տեխնիկական կանոնակարգերին: Սեմինարը կազմակերպել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ համագործակցությամբ:

Նպատակը՝ ԵԱՏՄ-ին համեմատաբար ավելի ուշ միացած երկրներում ապահովել կանոնակարգերի կիրարկման վերաբերյալ առավելագույն իրազեկվածություն:

«Չափագիտական ոլորտում 10 նոր փաստաթուղթ է ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, այսօրվա հանդիպումն ուղղված է դրանց քննարկմանը, Հայաստանում դրանց կիրարկմանն ու լիազոր մարմինների կողմից բարձրացվող խնդիրների քննարկմանը»,- ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման բաժնի տնօրենի տեղակալ Լիլի Մաքսուդյանը:

Նա նշեց, թե որքան կարևոր է հայ տնտեսավարողների կողմից ակտիվության դրսևորումը նմանատիպ հարցերում, ցանկացած խնդրի դեպքում հանձնաժողով դիմելը, որպեսզի դրանց լուծման տարբերակներ մշակվեն: «Ես կխնդրեմ ԵԱՏՄ երկրների հետ աշխատող մեր տնտեսվարողներին ինչ-որ օղակում խնդիրներ ծագելու դեպքում դիմել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ինչու չէ գրել մեզ ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով, քանի որ մենք շատ ուշադիր ենք անդամ հինգ երկրների տնտեսվարողների բարձրացրած հարցերին»,-ավելացրեց Լիլի Մաքսուդյանը:

Շուկայի վերահսկողության տեսչական ծառայության պետ Լևոն Խալիկյանը նկատեց, որ իրենք որդեգրել են մի քաղաքականություն, ըստ որի՝ ցանկացած ոլորտում ստուգումներ իրականացնելուց առաջ հրավիրում են համապատասխան ոլորտի տնտեսավարողներին, նրանց տեղեկացնում առաջիկա ստուգումների մասին, մանրամասն ներկայացնում տեխնիկական կանոնակարգը, որպեսզի հետո անակնկալի չգան ստուգումների ժամանակ:

«Տեսչական մարմնի հիմնական գործառույթը ոչ թե ստուգելն ու տուգանելն է, այլ՝ տվյալ ոլորտում օրենքի համապատասխանեցումը: Բավականին դրական արձագանքներ ունենք, կան տնտեսավարողներ, որ մինչ ստուգումը գրավոր դիմում են տեսչական մարմնին, որպեսզի ուսումնասիրենք իրենց փաստաթղթերը և մատնացույց անենք թերությունները, որ իրենք դա վերացնեն»,-ասաց Լևոն Խալիկյանը:

Հարցին, թե հիմնականում որ ոլորտներում են նկատվել ամենամեծ բացթողումները, Խալիկյանը նշեց՝ կոսմետիկայի և վառելիքի: Կոսմետիկայի ոլորտում Հայաստանը չուներ ազգային ստանդարտ ու մշակված տեխնիկական կանոնակարգ, ներկայում այդ ոլորտում գործող ընկերությունները՝ թե ներմուծող, թե արտադրող, առաջնորդվում են ԵԱՏՄ կանոնակարգով, այսինքն՝ պարտավորվում են ունենալ ապրանքի անվտանգության վերաբերյալ հավաստագիր և հայերեն մակնշում: Խախտումներ են նկատվել նաև վառելիքի ոլոտում, երբ բեզալցակայաններում թերալցման դեպքեր են արձանագրվել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում