«Նորից տեսնում ենք ռեսուրսների փոշիացում, փողերի լվացում, հակառակ դեպքում հասկանալի չէ, թե ինչպես կարելի է պետական միջոցներով բերել որակյալ ասֆալտը փռել անձրևի տակ»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը:
Նրա խոսքով՝ այս պահին ունենք շատ խիստ կասկածելի ճանապարհաշինություն. «Ընդամենը մեկ ձմեռ անց մենք կտեսնենք, թե այդ գումարները իրականում ինչի վրա փոշիացվեցին, և ինչով փորձ արվեց փակել վանաձորցիների աչքերը»:
Ինչպես ասաց Մարուքյանը՝ մանդատագողությունը Վանաձորի զարգացման գողացված հնարավորությունն էր, և սահմանադրականությունը վերականգնելու համար հասել են Սահմանադրական դատարան՝ հույս ունենալով, որ ժողովրդավարության այդ մեծ խարանը իր հանգուցալուծումը կգտնի ՍԴ-ում. «Եվ մենք կունենանք այլ պատկեր»:
Մանրամասները՝ տեսանյութում:






































