IAB Բիզնեսի միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը, անդրադառնալով «Կառավարման և առաջնորդության առաջին տարեկան համաժողովին», լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս համաժողովը միտում ունի դառնալու ամենամյա:
«Սա առաջին փորձն է՝ հավաքել իրար հետ տարբեր ոլորտների մենեջերների, ղեկավարների, ինչը կարևոր է Հայաստանի՝ միջազգային շուկայում ինտեգրացման համար»,- ասաց նա՝ հավելելով, որ ճիշտ կառավարելու, անձնակազմը մոտիվացված պահելու մեծ խնդիր կա, դրա համար շատերը չեն կարողանում ներգրավվել աշխատանքում այնպես, ինչպես անհրաժեշտ է:








































