Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնն աշխատանքի է անցել First Data ամերիկյան ընկերությունում, գրում է The Guardian-ը։ Ֆինանսական կազմակերպությունը հայտարարել է Դևիդ Քեմերոնին ընկերության խորհրդատվական խորհրդում նշանակելու մասին։ Կազմակերպությունը զբաղվում է կրեդիտ քարտերի սպասարկմամբ։
Քեմերոնը նոր պաշտոնում կաշխատի ամսական 2-3 օր։ Նա կզբաղվի աշխարհի առանցքային տարածաշրջաններում ընկերության դիրքերի ամրապնդմամբ։
Դա նախկին վարչապետի առաջին աշխատանքն է մասնավոր ընկերությունում՝ անցած տարի կառավարության ղեկավարի պաշտոնը լքելուց հետո։









































