Wednesday, 01 07 2026
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ամերիկյան խորհրդատվական կոմիտեի անդամներին, հիմնադրամի վարչության նախկին անդամներին, նվիրատուներին և հյուրերին՝ գլխավորությամբ հոգաբարձուների խորհրդի անդամ տեր և տիկին Մայքլ և Մարի Հարաթունյանի, Ամերիկայի Երիցական եկեղեցու համաշխարհային առաքելության տնօրեն Վերապատվելի Խոսե Լուիս Քասալի և «Ջինիշյան» հիմնադրամի ամերիկյան գրասենյակի տնօրեն տիկին Էլիզա Մինասյանի: Խումբը ուխտավորաբար Հայաստան էր ժամանել «Ջինիշյան» հիմնադրամի 50-ամյակի առիթով:

Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ «Ջինիշյան» հիմնադրամը, հաստատվելով Հայաստանում անկախությունից հետո, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել` մեծ աջակցություն բերելով երկրին և ազգին հատկապես դժվարին տարիներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն գնահատանքով արձանագրեց, որ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և հիմնադրամի միջև առկա է սերտ համագործակցություն, որի շրջանակներում «Ջինիշյան» հիմնադրամն իր կարևոր ներդրումն է բերում Մայր Աթոռի մի շարք ծրագրերին, այդ թվում նաև՝ թեմերում ու հոգևոր կառույցներում իրականացվող կրթական, սոցիալական ու համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերին:

Հանդիպմանը Գարեգին Բ Կաթողիկոսը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերություններին ու Հայ Եկեղեցու ընդարձակ գործունեությանը:

Վերջում Վեհափառ Հայարապետը հյուրերին մաղթել է Աստծո օրնությունն ու Սուրբ Հոգու առաջնորդությունը իրենց հանրօգուտ գործունեության մեջ:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի խորհրդատվական կոմիտեի ատենապետ Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:

Հյուրերն այցելել են նաև Մայր Աթոռի թանգարանները և մասնակցել նաև Պատարագի Սրբազան արարողությանը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում