Wednesday, 01 07 2026
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

1997 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. «Գյումրիում տղամարդը ծեծելով սպանել է յոթ ամսական հղի կնոջը ու ներկայացրել, թե նա հեծանիվից է ընկել

25-ամյա Գևորգը 17-ամյա Սիրանուշի հետ ծանոթացավ փողոցում՝ Սիրանուշը մարմնավաճառ էր, հանդես էր գալիս «Դիանա» անունով: Գևորգի համար Սիրանուշը այդպես էլ մնաց «Դիանա»…

Գևորգը որբ էր մեծացել: Մոր մահից հետո հայրը մեկնեց Ռուսաստան, Գևորգը մնաց տատիկի խնամքին, տատիկի մահից հետո նրան պահեց-մեծացրեց մորաքույրը:

Սիրանուշն ավելի ուշ էր որբացել: Նա 14 տարեկան էր, երբ ընտանիքը Արթիկից տեղափոխվեց Գյումրի: Հայրը մահացավ, մայրը վաճառեց տնակը ու դստերը փողոցում մոռացած՝ տեղափոխվեց: Ո՞ւր գնաց՝ այդպես էլ անհայտ մնաց: Սիրանուշն անօթևան դարձավ՝ դեռ չափահաս չդարձած:

Գևորգը զորակոչվեց բանակ, բայց լքեց զորամասը, դատվեց: 1997 թվականի հունիսին նա տեղափոխվեց գաղութ-բնակավայր, հետո էլ արձակվեց տուն:

Փողոցում հայտնված անչափահաս Սիրանուշը սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել: Դարձավ Դիանա: Սկսեց խմել: Ինքն էլ չհասկացավ՝ ինչպես հղիացավ…

Մայրական բնազդը չարթնացավ՝ նա իր մորից էլ մայրական սեր չէր տեսել: Նորածնին հանձնեց մանկատուն: Փողոց վերադարձավ: Բայց շուտով նորից հղիացավ…

Չգիտեր՝ ո՞վ էր երկրորդ երեխայի հայրը: Հղիությունը չէր ընդհատում: Ժամկետը բաց էր թողել, հետո էլ սկսել էր վախենալ: Միգուցե մտածում էր վարվել՝ ինչպես առաջին երեխայի հետ՝ ծննդաբերել ու հանձնել մանկատուն: Հղի վիճակում շարունակում էր խմել: Եվ մի օր հղի անչափահաս Սիրանուշը հանդիպեց Գևորգին, ում համար Սիրանուշը Դիանա էր, Դիանա էլ մնաց:

Գևորգը որոշեց Սիրանուշին փողոցից կտրել, իր կինը դարձնել: Նույնիսկ խոստացավ երեխային հայրություն անել՝ իր պատկերացրած ձևով:

Ապրում էին Գյումրիի Կազաչի պոստի տնակներից մեկում: Նրանց համատեղ կյանքը հաշտ ու խաղաղ չէր: Գևորգը պարբերաբար Սիրանուշին ծեծում ու ստիպում էր հիշել, թե ով է դեռ չծնված երեխայի հայրը: Հետո հաշտվում էին, նստում-իրար հետ խմում էին: Գևորգը խմում ու ավելի կռվազան էր դառնում: Սիրանուշը խմում ու չարանում էր:

Օգոստոսի 27-ին «Դիանայի» ծննդյան օրն էր: Հետագայում Գևորգն իր ցուցմունքի մեջ գրել է. «Ծնունդի օրը գնաց, ուշ տուն եկավ: Հարբած էր: Ասաց, թե ընկերուհիների հետ է եղել, խմել են, գնացել են շուկա, վիճել, աղմկել են: Նրան տարել էին միլիցիա, վարչական պատասխանատվության էին ենթարկել…»:

Յոթ ամսական հղի էր Սիրանուշ-Դիանան…

Օգոստոսի 29-ին Գևորգն ու Սիրանուշը նորից խմած էին ու իրար համար անտանելի:

Գևորգը մի փուչ բանից բռնկվեց ու սկսեց ծեծել Սիրանուշին՝ «ոտքերով, ձեռքերով հարվածեց նրա մարմնի տարբեր մասերին, մազերից բռնած՝ քարշ տվեց բակում, գլուխը հարվածեց գետնին՝ պատճառելով գանգուղեղային վնասվածք՝ գանգուղեղի ծանր աստիճանի սալջարդ»: Դիանան կորցրեց գիտակցությունը…

Հղի կնոջ ծեծը տեղի էր ունենում տնակի բակում՝ հարևանների սարսափահար աչքերի առաջ: Գևորգը ականատեսներին զգուշացրեց, որ հետաքրքրվողներին ասեն, թե յոթ ամսական հղի կինը վնասվածքներ է ստացել՝ հեծանիվից ընկնելու հետևանքով…

Ուշագնաց Դիանային Գևորգը տուն տարավ, գլխին ջուր լցրեց: Իր ցուցմունքում Գևորգը գրել է. «Գիշերը սրտխառնոց ունեցավ: Մտածեցինք՝ հղիությունից է: Հաջորդ օրը գնացի շուկա, խնձոր առա: Կերավ: Կեսօրին քնեց ու չէր արթնանում…»:

Դեպքից 24 ժամ անց միայն Գևորգը բժիշկ կանչեց, ներկայացրեց հեծանիվի վարկածը: Սիրանուշին տեղափոխեցին հիվանդանոց: Նրա վիճակը մնում էր ծայրահեղ ծանր: Չծնված բալիկը մահացել էր, նրան հեռացրել էին, բայց մանկամարդ կինն էլ էր մահանում, մահանում էր դանդաղ ու տանջալից: 10 օր անց Սիրանուշը մահացավ:

Գևորգը դեռ ազատության մեջ էր՝ զարմանալիորեն հավատացել էին նրա վարկածին, թե հղի կինը վայր է ընկել հեծանիվից…

Գևորգը կատարվածից հետո բոլորովին չէր փոխվել՝ խմում էր, կռիվ անում: Հոկտեմբերի 17-ին նա հարբած վիճակում խուլիգանություն կատարեց Կազաչի պոստի տնակների մոտ, ջարդեց տնակներից մեկի պատուհանները, ծեծեց տնակում բնակվող Գ.-ին՝ պատճառելով նվազ ծանր մարմնական վնասվածք:

Գևորգին տարան ոստիկանություն: Միայն այս խուլիգանության դեպքից հետո Սիրանուշի դաժան ծեծի ականատեսները իրավապահներին պատմեցին, թե իրականում ինչից էր վնասվածքներ ստացել Սիրանուշը: Նախաքննություն սկսվեց:

Բացի խուլիգանությունից՝ Գևորգին մեղադրանք առաջադրվեց նաև ակնհայտ հղի վիճակում գտնվող կնոջն առանձին դաժանությամբ սպանելու համար…

Գևորգը դատարանում պնդեց, թե Սիրանուշին սպանելու դիտավորություն չի ունեցել, եթե ունենար, այնպես կխփեր, որ նա տեղնուտեղը կմահանար:

Տուժողի իրավահաջորդի կարգավիճակ էր տրվել Սիրանուշի հորաքրոջը, ով Սիրանուշի՝ անօթևան մնալուց ի վեր նրան չէր տեսել, չգիտեր, որ Սիրանուշը երեխա էր ունեցել, հանձնել մանկատուն, հետո նորից էր հղիացել: Հորաքույրը Գևորգի պատժի հարցը թողեց դատարանի հայեցողությանը, բայց և նշեց. «Հնարավորին չափ մեղմ պատիժ նշանակեք, քանի որ մեր աղջիկը մեղքի իր բաժինը ուներ իր վարքի տեսակետից…»:

Դատարանը Գևորգ Մ.-ին դատապարտեց 13 տարի ազատազրկման, այդ պատժին գումարեց նաև նախորդ պատժի չկրած մասից 1 տարի, վերջնական պատիժ նշանակեց 14 տարի ազատազրկում:

Պատժի խստությունից դժգոհ Գևորգը վճռաբեկ բողոք գրեց: Իր զոհի մասին նա գրեց. «Դա բարոյապես քայքայված, այլասերված տիպ էր… Ապրելով նրա հետ՝ ցանկացել եմ դաստիարակել նրան, հանել այլանդակ կյանքից, օրինավոր կին դարձնել, ինչը վայել է հայ կնոջը, բայց նա թրև էր գալիս, հարբում էր, ես էլ դեռ երիտասարդ եմ, շրջապատ ունեմ, ընկերներ, որոնք երեսով էին տալիս, հանդիմանում, որ ես չեմ կարողանում մի կին դաստիարակել… Խնդրում եմ իմ գործն ուղարկել լրացուցիչ քննության…»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը քննեց Գևորգ Մ.-ի վճռաբեկ գանգատը և որոշեց դատավճիռը թողնել անփոփոխ, վճռաբեկ գանգատը՝ առանց բավարարման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում