Saturday, 20 06 2026
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
11:10
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

«Թազա մեյլ բացեք ու բոլ -բոլ լցրեք». «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի քննադատները նոր «զբաղմունք են գտել»

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունմանն ընդառաջ Հայաստանում կրկին ակտիվացել են օրենքին դեմ արտահայտվող ամենածայրահեղ մտածելակերպ ունեցող գործիչների քննադատությունները։ Ընդ որում «երջանիկ պատահականությամբ» վերջիններս ակտիվանում են հենց այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում է Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրել։

2013 թվականին պատկերը նույնն էր՝ հիտերիկ բնույթ ստացող քննադատությունները ևս գլուխ էին բարձրացրել, իսկ այս անգամ արդեն համացանցում բացահայտ ապօրինությունների դիմելու կոչեր են արվում։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում անցկացվող քվեարկության հետ կապված իր ռուսամետ հայացքներով հայտնի, «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանն, օրինակ, առաջարկում է բառացիորեն հետևայլը.«Վերջին օրով մարդա 50 հատ թազա մեյլ բացեք, դրանց բոլորով գրանցվեք ու դեմ քվեարկեք»։ Ապա հակադարձող այն մեկնաբանությանը, թե «նախարարության կայքում սաղ շուլլերներ են, բավական է մեկ «դեմ» ձայն ավելանա, նույն րոպեին պատասխան «այո» է գալիս, Գալաջյանը պատասխաանում է. «Դրա համար եմ ասում, վերջին օրով բոլ-բոլ լցնել։ Չեն հասցնի՝ մի 2-3 պոռճի վաստակ են ոտուգլխով»։

Image may contain: text

Հրապարակախոս, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերհիշեց 2013 թվականը, երբ Հայաստանը պատրաստվում էր փոխել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը.«Նույն այդ խմբերը ակտիվ գործունեություն էին ծավալում գենդերային հավասարության օրենքի դեմ, որն արդյունքում փոխեց իր անվանումը ՝ դառնալով կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների պահովման մասին» նախագիծ։ Հիմա սա հերթական փուլն է , երբ իրավահավասարության և մարդու իրավունքների պայքարը հերթական առաջընթացն է ապրելու և երբ քաղաքացիական հասարակության ակտիվ ջանքերի շնորհիվ պետությունը հանձն է առել օրենք ընդունել՝ այդ խմբերը ակտիվացել են։ Այդ նույն խումբը, որը հակաքարոզ էր տանում գենդերային հավասարության օրենքի դեմ՝ հիմա էլ այս մի նախագծի վրա է կենտրոնացել։ Հիմնականում վիրտուալ տարածքում ընթացող պայքարը բավականին տգեղ դրսևորում է ստանում՝ ընդհուպ մինչև լցոնումների կոչեր և վիրավորական արտահայտություններ օրենքին կողմ հանդես եկող անձանց վերաբերյալ»,-ասաց մեր զրուցակիցը։

Զարուհի Հովհաննիսյանը շարունակում է.«Մարդու իրավունքներին և հատկապես կանանց իրավունքներին ու հավասարությանը վերաբերող նախագծերը մշապես լինում են այն ժամանակ, երբ Հայաստանը պետք է մարդու իրավունքներին և ժողովրդավարության արժեքներին ընդառաջ քայլ անի՝ ու քննադատություններն էլ հենց այդ ժամանակ ակտիվանում են։ Սա համարել պատահականություն՝ միամիտ քայլ կլինի։ Չեմ կարող մեղադրել կամ կոնկրետ թիրախավորել ինչ-որ խմբի կամ պետության գլուխ կանգնած էլիտայի, բայց փաստերն ակնհայտ ցույց են տալիս իրականությունը»։

Ինչ վերաբերում է բուն քննադատություններին՝ առ այն, թե «օրենքը խարխլում է հայ ընտանիքը, մեր երեխաներին ուզում եմ մեր ձեռքից խլել…», Զարուհի Հովհաննիսյանն արձագանեց.«Բացարձակ անգրագիտություն եմ համարում, որովհետև ՀՀ ներկայիս օրենսգիրքն արդեն իսկ պարունակում է նորմ, որ եթե ընտանիքում բռնություն կա՝ երեխան կարող է օտարվել ընտանիքից և անգամ ծնողին կարող են ծնողական իրավունքից զրկել։ Ավելին՝ մենք միշտ բողոքում ենք հոգաբարձուների և խնամակալության հանձնաժողովներից, որպես ոչ պրոֆեսիոնալ խմբերի, բայց միևնույնն է, նրանց լիազորություն է տրված՝ անգամ երեխային ընտանիքից օտարելու գործըթնաց սկսել։ ՀՀ կառավարության թիվ 631 որոշման համաձայն իրավունք ունեն երեխային օտարել ընտանիքից կամ նախաձեռնել բռնություն գործադրող որևէ ծնողին ծնողական իրավունքներից դատական կարգով զրկելու գործընթաց»։

Մեր զրուցակիցը պնդում է՝ Հայաստանում գործող օրենսդրական դաշտը բավարար է երեխային ընտանիքից օտարելու համար, իսկ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծում որևէ դրույթ չկա, որը այս կամ այն կերպ կառնչվի երեխաներին ընտանիքից օտարելուն կամ ծնողներին ծնողական իրավունքներից զրկելուն.«Ավելին՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ուղղված է անառողջ ընտանիքների առողջացմանն ու բռնության մթնոլորտի հաղթահարմանը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում