Sunday, 21 06 2026
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել

Չեմ ասում ՀԱՊԿ-ը ծալենք-դնենք մի կողմ. Արա Պապյան

Չեմ ասում ՀԱՊԿ-ը ծալենք-դնենք մի կողմ

Խորհրդարանի այս շաբաթվա քառօրյա նիստի ընթացքում հայ-ռուսական զորքերի միացյալ զորախմբի մասին համաձայնագրի քննարկումն ակտիվացրեց քաղաքական բանավեճը Հայաստանի անվտանգության և այլընտրանքային ռազմական դաշնակիցներ փնտրելու հարցերի շուրջ: Խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս Հանրապետական կուսակցության, հենց այս համատեքստում քարոզում է այն միտքը, որ անվտանգության ոլորտում հայ-ռուսական դաշինքն ու Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին չունեն այլընտրանք: Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանական քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ը, որովհետև այլընտրանք չկա. «Հայաստանի Հանրապետությունը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք կա՛մ այս, կա՛մ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»:

Հայաստանն իսկապես չունի՞ այլընտրանք անվտանգության և ռազմական ոլորտում: Ի՞նչ տողատակեր և ենթատեքստեր ունեն նմանատիպ հայտարարությունները, որ ՀԱՊԿ-ի կամ անվտանգության «ռուսական» համակարգի այլընտրանքը Թուրքիան է: Դրանց հիմքում դեռևս խորհրդային ժամանկներից հայ հասարակության գիտակցության մեջ սերմանված այն համոզումը չէ՞ արդյոք, որ «եթե ռուսը չլինի, թուրքերը մեզ կկոտորեն»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

– Պարոն Պապյան, համաձա՞յն եք նման պնդման հետ, որ ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է: Չե՞ք կարծում, որ սա ինչ-որ իմաստով շահարկում է կամ կեղծ երկընտրանքի առաջադրում:

– Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև ՀԱՊԿ-ի անդամ երկրներից և Թուրքիայից բացի, աշխարհում կան նաև այլ երկրներ և կառույցներ, բայց նման մտածողությունը, նման համեմատությունները և նման մտքի սերմանումը հասարակության մեջ նոր չէ: Հիշենք, որ մշտապես փորձ է արվել նույնականացնել ՆԱՏՕ-ն Թուրքիայի հետ: Առաջ դա էր ասվում, որ ՆԱՏՕ-ն դա Թուրքիան է: Երբ նայում ենք խորհրդային Հայաստանի պատմությանը, տեսնում ենք, որ 1960-ական թթ. շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ: Թուրքիան 1952 թ. դարձավ ՆԱՏՕ-ի անդամ պետություն, որից հետո Խորհրդային միությունը վերջին փորձն արեց Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ ԽՍՀՄ-ը Հայաստանի անունից հրաժարվեց Թուրքիայի հանդեպ հողային բոլոր պահանջներից: Դա փորձ էր բարելավելու հարաբերությունները Թուրքիայի հետ: Չստացվեց, և արդեն 1960-ականներին Մոսկվան թույլ տվեց Հայաստանում խոսել ցեղասպանության մասին, և այդ հարցը սկսեց արծարծվել: Ի՞նչն էր դրա նպատակը: Նպատակը Հայաստանում հակաթուրքական տրամադրություններ հրահրելու միջոցով ՆԱՏՕ-ի դեմ քարոզչություն անելն էր: Սա ցավալի մի բանի արտահայտություն է: Այսօրվա, այսպես կոչված, ազգային-նժդեհական կուսակցությունը օգտագործում է նույն մեթոդաբանությունը, ինչ խորհրդային տարիներին էր օգտագործվում. մշտական վտանգի, աշխարհը Թուրքիայի հետ նույնականացնելու միջոցով ժողովրդին տանել ցանկալի ուղղությամբ:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը հանդիսանում է անվտանգության երաշխավոր, թե՞ ոչ, ճիշտն ասած՝ դա չեմ տեսնում, որովհետև ինչպես Աստվածաշունչն է ասում՝ ծառը պտուղից է իմացվում: Մենք տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ի գլխավոր անդամ երկիրը՝ Ռուսաստանը, զենք է վաճառում ՀԱՊԿ-ի իր դաշնակցի՝ Հայաստանի դեմ: Հարձակողական, մասսայական ոչնչացման զենքի վաճառքը հստակ թշնամական գործողություն է: ՀԱՊԿ-ի մյուս երկրների մասին էլ չեմ ասում, որ ավելի ադրբեջանամետ են: ՀԱՊԿ-ի երկրները երբևէ չեն արել որևէ դատապարտող հայտարարություն այն պետության տարածքի ռմբակոծման և գնդակոծման դեպքում, որը գտնվում է ՀԱՊԿ-ի պաշտպանության ներքո: Խոսքը մասնավորապես Տավուշի շրջանի մասին է, երբ ունեցել ենք զոհեր քաղաքացիական անձանց շրջանում: Հարց է առաջանում՝ եթե ՀԱՊԿ-ը դիրքորոշում չի արտահայտում, ապա, բնականաբար նաև գործողությամբ չի պաշտպանի, այնպես որ սա պարզապես ժողովրդին մոլորեցնելու մի փորձ է Շարմազանովի կողմից:

– Կարծում եք՝ Հայաստանը այլընտրանք չունի՞ անվտանգության համակարգերի և ռազմական դաշնակիցների առումով:

– Կարծում եմ, որ Հայաստանն ունի այդ այլընտրանքը: Այլընտրանքը առաջին հերթին երկկողմ հարաբերությունների մակարդակում ռազմական, ռազմաքաղաքական համագործակցության զարգացումն է այլ երկրների հետ ևս: Ուզում եմ շեշտել՝ ևս, չեմ ասում՝ ՀԱՊԿ-ը ծալենք-դնենք մի կողմ, բայց ասում եմ՝ դրան զուգահեռ: Օրինակ՝ նույն Չինաստանի հարցը կա, որի հետ կարելի է խորացնել հարաբերություններն այս ոլորտում: Ճիշտ է՝ հիմա դա բարդացել է ԵԱՏՄ-ի անդամակցության պատճառով, որովհետև մաքսային խնդիրներ կան, բայց ամեն դեպքում կարելի է երկկողմ հարաբերություններ զարգացնել Չինաստանի հետ: Կամ, օրինակ, գերմանացիներն իրենց ռազմական օդանավերը Թուրքիայից՝ Ինջիրլիքի ռազմաբազայից տեղափոխեցին Հորդանան: Իսկ դրանք պարզապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար են, հետախուզական օդանավեր են: Հարց է առաջանում՝ մենք պայքարո՞ւմ ենք «Իսլամական պետության» դեմ կամ Հայաստանի շահերից բխո՞ւմ է «Իսլամական պետության» դեմ պայքարելը: Միանշանակ է: Իսկ ինչո՞ւ մենք որևէ քայլ չարեցինք, շփման մեջ չմտանք գերմանացիների հետ, որպեսզի այդ օդանավերը Հորդանան տեղափոխելու փոխարեն բերեին Հայաստան, ինչի դիմաց մենք կստանայինք և՛ պաշտպանություն, և՛ փող: Չէ որ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների ներկայիս սրման բուն պատճառը, ինչպես իրենք գերմանացիներն են ասում, տարաձայնություններն են Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Դրանից հետո մենք պիտի քայլ անեինք:

Էլ չեմ ասում, որ նույն ՆԱՏՕ-ի հետ կարող ենք հարաբերությունները սերտացնել, և ցավոք սրտի, վերջին զորավարժությունը, որն ընդամենը երեք բժշկի մասնակցության հարց էր, դա էլ չկարողացանք անել: Ցավոք, նման համագործակցությունը գնալով պակասում է, որովհետև Ռուսաստանի հարաբերություններն են վատթարացել Արևմուտքի հետ, իսկ մեզ Ռուսաստանն է այս հարցում, ինչպես ասում են, կառավարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում