Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի և Կարո Եղնուկյանի համատեղ հայտարարությունը

Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Կարո Եղնուկյանը հանդես են համատեղ հայտարարությամբ: տորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Մեծ մերձավոր արևելքում աշխարհաքաղաքական գործոնների և ուժերի մեծաքանակությունն ու բազմազանությունը, դրանց միջև պայքարի ուժգնությունն ստեղծում են տարածաշրջանում այնպիսի  բարդություն, որը մի կողմից անհնարին է դարձնում տակտիկական նոր դաշինքների արագ առաջացման և նույնքան արագ վերացման ժամանակացույցի կանխատեսումը, իսկ մյուս կողմից չեզոքացնում է մեծ և փոքր դերակատարների ունեցած ռեսուրսային տարբերության կարևորությունը, քանի որ  բազմապատիկ չափերով մեծանում են փոքր դերակատարների անկայուն իրավիճակի վրա ազդելու կարողությունները: Առաջին պլան են դուրս գալիս ու որոշիչ են դառնում ոչ այնքան նյութական հզորությունը, որքան խելացի ուժը և կամքը:

 

Ժամանակավրեպ շահերով պայմանավորված ռազմա-քաղաքական միավորումների վրա կենտրոնանալը և իմաստի որոնումը այնտեղ, որտեղ այն բացակայում է, դատապարտում է ամուլ եզրահանգումների: Մինչդեռ տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ճգնաժամի հաղթահարումը, ցավոք, ենթադրում է  ներկայիս քաոտիկ անկայունության որոշակի շարունակականություն, և քաղաքական վերլուծությունները և գործողությունները պետք է կենտրոնանան այն բանի վրա, թե ինչն է միջնաժամկետ հեռանկարում ավելի հավանական դարձնում ճգնաժամի հանգուցալուծումը`  դեպի նոր անվտանգային ճարտարապետություն  տարբերակ, որը կապահովեր Մեծ մերձավոր արևելքում խաղաղության, համերաշխության ու համագործակցության միտված կայուն քաղաքակակրթական-մշակութային միջավայրի ձևավորումը: Լուծումը անկասկած պետք է  հիմնված լինի կողմերի երկարաժամկետ, պատմականորեն ձևավորված  քաղաքականության ու բնական շահերի վրա:

Այս իմաստով հասկանալի է, որ Հայաստանը և Իրանը ունեն փոխլրացնող այնպիսի շահեր, որոնց ռազմավարական նշանակությունը, որոշվում է Եվրասիական մայրցամաքի Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ առանցքների`պատմական Մետաքսի ճանապարհի վրա աշխարհա-քաղաքական շղթայի փոքր ու մեծ հարևան օղակներ լինելու երկարաժամկետ հեռանկարով և, որ ոչ պակաս կարևոր է, այդ առանցքների վրա պատմական հաջող համագործակցության հազարամյա ավանդույթով:

Հայաստանի (ներառյալ Արցախը) տարածքի` քաղաքակրթական խզվածքի վրա գտնվելու հանգամանքը մի կողմից մեծացնում է աշխարհաքաղաքական ուժերի շահերի բախման կիզակետ դառնալու վտանգը, մյուս կողմից հնարավորություն է սալիս դառնալու քաղաքակրթությունների և տարածաշրջանների միջև երկխոսության ու համագործակցության կամրջելու նախաձեռնող և հյուսիսային կողմից Իրանի ապահով հարևան:

Հայաստանը, գտնվելով քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների սահմանագծում, կարող է Արևմուտքի և Իրանի հետ իր համագործակցության զուգակցմամբ զգալի դերակատարություն ունենալ Իրան–ԱՄՆ ներկայիս լարվածության մեղմացման առումով` դառնալով քաղաքակրթությունների երկխոսության և համակեցության կամուրջ: Իսկ Հայաստանի առաջիկայում խաղալիք տնտեսական-տեխնոլոգիական դերը կարելի է համեմատել անցյալ դարի յոթանասունական թթ. Չինաստանի և ԱՄՆ-ի միջև Հոնկոգի խաղացած դերին:

Այս առումով նպաստավոր բացառիկ կարևոր պայման է  նաև հայության բնական ցանցային վիճակը, ուստի ցանցային տարբերակով հայության ներուժի համախմբումը, զարգացումը և կիրառումը բացի հայկական գործոնի հնարավորություններն ու կարողութունները բազմապատկելուց, կծառայի նաև Իրանի կապերի ամրապնդմանը հզոր հայկական սփյուռք ունեցող  երկրների հետ……

Իրացնելու համար հայ-իրանական եզակի քաղաքակրթական-մշակութային ընդհանրությունների և հայկական բազմադարյա համայքի հիմքի վրա փոխշահավետ ռազմավարական համագործակցության, ինչպես նաև  հայության համաշխարհային սփյուքյան ցանցի խոստումնալից ներուժը անհրաժեշտ է Հայաստանի ներկայիս փաստացի ինքնիշխանության կտրուկ ամրապանդում, որը, ցավոք  ժողովրդի իշխանությունը զավթած և այդ ինքնիշխանությունը վաճառքի հանած նորգաղութային ներկայիս վարչակազմի օրոք անհնար է պատկերացնել:

Բնավ պատահական չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման ահռելի ներուժի միայն չնչին մասն է իրացվում: Թվում է թե խորհրդային փակ սահմանի բացումից հետո երկու երկրների համագործակցությունը պիտի աշխուժանարար, սակայն սահմանը մնում է ուղղակի և փոխաբերական իմստով խորհրդային փշալարով ծածկված: Հայաստանի Հանրապետությունը Իրանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու և զարգացնելու իր ռազմավարությունը կյանքի է կոչելու միայն ապագաղութացման և ինքնիշխանության ամրապնդման գործընթացներին զուգընթաց, որով և կապահովվի Հայաստանի և հայկական գործոնի մեծացումը, նրա աշխարհաքաղաքական, ռազմական և տնտեսական բնութագրերի բարելավումը…

Երկու երկրների միջև հարաբերությունների բովանդակությունը, ծավալն ու ձևաչափը էական վերանայման կարիք ունեն: Էներգետիկայի և հաղորդակցային ուղիների զարգացման ոլորտներում գոյություն ունեցող ռազմավարական նշանակության ծրագրերի ընդլայնումը հնարավորություն կտա թե Հայաստանի էներգետիկ սնուցման և հաղորդակցային ապահովման լիարժեք այլընտրանքի ապահովման շնորհիվ ազատվելու ներկայիս հյուսիսային մոնոպոլ կախվածությունից և այսպիսով վերականգնելու տնտեսական   ինքնիշխանության հիմքերը, և թե  թույլ կտա Իրանին Հայաստանի տարածքի տրանզիտային ուղիներից օգտվելով ճանապարհ բացել դեպի Սև ծով և այնտեղից դեպի Եվրոպա:

Առանց Հայաստանի և Իրանի այս շահերի հաշվառման հնարավոր չի պատկերացնել տարածաշրջանում  հաղորդակցային  ուղիների ապաշրջափակումը և կայունության և համագործակցության հաստատման համար պայմանների ապահովումը:  Բոլոր այն ուժերը, ովքեր դեմ են այս համագործակցությանը, հանդես են գալիս տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման դեմ:

Հայսատանի իրական ինքնիշխանության կրողը` հայ ժողովուրդը ակնկալում է բարեկամ Իրանից ընբռնում և օժանդակություն Հայաստանի սուբյեկտայնության  ամրապնդման հարցում, որը առանց  ժողովրդի իշխանության և սահմանադրականության հաստատման անհնար է պատկերացնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում