Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրել է Ղազախստանին, գալիք նախագահական ընտրությունների գործընթացին միջամտելու համար, հայտնում է Regnum գործակալությունը: Ղրղըզստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին:
«Ես, միևնույնն է, արդար ընտրություններ եմ անցկացնելու: Ես հասկանում եմ, թե ինչու են Ղազախստանի իշխանություններն ուզում պարտադրել մեզ իրենց թեկնածուին: Նրանք սիրում են Բաքիևին (Ղրղըզստանի նախկին նախագահին, որը գահընկեց է արվել 2010թ. հեղափոխության արդյունքում): Բաքիևները մինչ այժմ Ղազախստանում տոներն են անցկացնում»,- հայտարարել է Աթամբաևը:
Նա նաև նշել է, որ Ղրղըզստանի հարևաններին դուր չի գալիս իր երկրում ժողովրդավարական գործընթացը: «Ալմա Աթայի ՀՆԱ-ն հինգ անգամ գերազանցում է ողջ Ղրղըզստանի ՀՆԱ-ին: Ղազախստանի ՀՆԱ-ն 8 անգամ է գերազանցում Ղրղըզստանի ՀՆԱ-ին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ղազախստանում թոշակը ընդամենը մեկուկես անգամ գերազանցում Ղրղըզստանում տրվող թոշակին, այլ ոչ 10 անգամ: Որովհետև Ղազախստանի հարստությունը գողանում են»,- հայտարարել է նախագահը:









































