«Ծառուկյան» դաշինքի ցուցակով ընտրություններին մասնակցած, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ ՝ «Ծառուկյան» դաշինքի համար տարբերություն չկա, թե 2018-ին վարչապետը ով կլինի, կոալիցիա ՀՀԿ –ի հետ կկազմեն, թե չէ, կարևորը՝ իրենց ծրագրերը կարողանան իրականացնեն:
«Մենք ավելի քան համոզված ենք, որ այդ ծրագրերը, թե՛ պետությանը, թե՛ ժողովրդին մեծ օգուտներ կբերեն»,- շեշտեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության ներսում կարծես թե խմորումներ են, մի մասը քննադատում է կառավարությանը, Կարեն Կարապետյանին, մյուս մասը՝ ոչ բոլորն են խոսում այն մասին, ըստ էության, կառավարությունն անտեսել է, արհամարհել է նշված 15 կետերը:
«Ուրեմն դաշինքին, ինչպես նաև Ծառուկյանին որևէ մեկը չի կարող արհամարհել, և մենք էլ թույլ չենք տա արհամարհել, այստեղ կա քաղաքական փորձի պակաս, եթե վարչապետը չի ուսումնասիրել, մինչև այժմ չի քննարկել դաշինքի անդամների հետ այդ ծրագրերը, դա միայն քաղաքական փորձի պակասություն է: Եթե լիներ քաղաքական փորձ, ապա նա կքննարկեր, կփորձեին գտնել ձևը իրականություն դարձնելու համար»,- շեշտեց նա:
Անդրադառնալով խմորումների և տարբերվող դիրքորոշումների վերաբերյալ հարցին, Հակոբ Հակոբյանն ասաց.
«Ես մի փոքր այլ ձևով մեկնաբանեմ՝ երբ մայրը տանը չի լինում, երեխաները սկսում են չարություն անել, երբ որ մայրը գալիս է՝ երեխաները խելոքանում են: Դա փոքր մարդկանց կարծիք է, տարբեր մարդիկ տարբեր ձևով են արտահայտվում, բայց կոնկրետ, երբ Ծառուկյանը որոշում կայացնի, ես կարծում եմ, որ բոլորն էլ կենթարկվեն այդ որոշմանը»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:








































