Իտալիայի կառավարությունը ծրագրում է վաճառել Մեծ ինկվիզիտորի առանձնատունը, Հռոմի պապի ամրոցը և վենետիկյան ծովածոցի կղզիներից մեկը՝ կրճատելու համար պետբյուջեի դեֆիցիտը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մոտ 50 տեսարժան վայրեր երկրի գանձարանին կբերեն 500 մլն եվրո:
Բացի վաճառքից, որոնցից ստացված գումարը համալրելու է պետական գանձարանը, իշխանությունները հուսով են, որ առանձնատները կամ ամրոցները կվերածվեն ռեստորանների, թանգարանների ու հյուրանոցների, ինչը նրանց թույլ կտա ստեղծել նոր աշխատատեղեր՝ հայտնում է Corriere della Serra-ն:
Իտալիան արդեն հասցրել է վաճառել Սարդինիա կղզու մի քանի փարոս: