ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 5-ին՝ ամերիկյան ռազմական հրամանատարության անդամների հետ հանդիպումից հետո հանելուկային հայտարարություն է արել, փոխանցում է Politico պարբերականը։
Հանդիսավոր ընթրիքն անցկացվել է Սպիտակ տանը՝ նախագահի և առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի, զինվորական բարձր ղեկավարության ներկայացուցիչների ու նրանց տիկնանց մասնակցությամբ։ Մինչ այդ նախագահը հանդիպում է ունեցել Պենտագոնի ղեկավարության հետ։ Մամուլի հաղորդմամբ՝ Թրամփը դահլիճում գտնվող ԶԼՄ-ների ներայացուցիչներին հարցրել է. «Գիտե՞ք, թե ինչ է սա նշանակում։ Հավանաբար, հանգստություն փոթորկից առաջ»։ «Դուք կիմանաք»,-վստահեցրել է նախագահը լրագրողներին, ովքեր փորձել են հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը։
Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ թեմաներ են քննարկվել հանդիպմանը, և ինչ կարող էր ակնարկել նախագահը։
Reuters-ն իր հերթին հայտնում է, որ զինվորականների հետ հանդիպումից հետո Թրամփը հերթական անգամ հայտարարել է Իրանի կողմից համաձայնագրի «ոգին» խախտելու մեջ։ Սպասվում է, որ նախագահը պաշտոնապես կհայտարարի Իրանի հետ գործարքին առնչվող իր որոշման մասին հաջորդ շաբաթ։ Տեղեկություններ կան, որ հանդիպմանը Թրամփը մի շարք կոշտ հայտարարություններ է արել Իրանի ու Հյուսիսային Կորեայի հետ կապված։









































