Ամերիկացի գիտնականներին հաջողվել է գլխուղեղին «սովորեցնել» հետ վարժվել մարիխուանայից, ասվում է նրանց հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Neuroscience գիտական ամսագրում:
Դա տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ հետազոտողները կարողացել են «անջատել» ֆերմենտը, որը պատասխանատու է կինուրենային թթվի տրոհման համար, որը խանգարում է կանաբինոիդային ռեցեպտորների ճնշմանը:
Անջատելով ֆերմենտը՝ գիտնականները կարողացել են դադարեցնել շղթան, որը հանգեցնում էր գլխուղեղի կողմից մարիխուանայի օգտագործման ժամանակ հաճույքի ստացումը:
Արդյունքում՝ կանաբինոիդային ռեցեպտորները գրեթե դադարել էին գործել:
Արդյունքում ճնշվել է ոչ միայն հաճույքը, այլև թմրանյութերի օգտագործման նկատմամբ հակվածությունը:
Գիտնականների եզրակացությունները հաստատվել են կապիկների վրա անցկացված փորձերով: