Կանադայում երրորդ ընթերցմամբ ընդունել են «Մագնիտսկու օրենքի» անալոգը, հայտնում է CBC News-ը։
Այն անցկացվել է Կանադայի խորհրդարանի ստորին պալատում։ Առջևում քվեարկությունն է սենատում։ Դրանից հետո փաստաթուղթը կուղարկվի Կանադայի գեներալ-նահանգապետի ստորագրմանը։
Փաստաթուղթը դեռևս 2016 թվականին Կանադայի խորհրդարան էր մտցրել Պահպանողական կուսակցությունից սենատոր Ռեյնել Էնդրիչեկը։ Փաստաթղթով նախատեսվում է մարդու իրավունքների խախտումների համար մեղադրվող օտարերկրացի պաշտոնյաների համար վիզաների չեղարկում և ակտիվների սառեցում։
Հիշեցնենք, որ 2012 թվականի վերջին ԱՄՆ-ում ընդունվել էր ռուսաստանցիների հանդեպ պատժամիջոցների մասին «Մագնիտսկու օրենքը», ովքեր, ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ մասնակից են մարդու իրավունքների խախտումներին։









































