Thursday, 18 06 2026
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է

Կասեցվել է հաց և հրուշակեղեն արտադրող 5 ընկերությունների գործունեությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում կասեցվել են տարբեր ոլորտների մի քանի տնտեսվարողների արտադրական գործունեությունները, տեղեկացնում է ծառայության կայքը:

Մասնավորապես, սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիման վրա, կասեցվել են հաց և հրուշակեղեն արտադրող հինգ տնտեսվարողների՝ անհատ ձեռնարկատերեր Կարեն Գևորգյանի (Արմավիրի մարզ), Թամարա Ասլանյանի (ք. Երևան), Արտավազդ Սարգսյանի (Արմավիրի մարզ), Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի (ք. Երևան), արտադրական գործունեությունը:

Ծառայության մասնագետները կասեցրել են նաև Արմավիր մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արմենուհի Խաչատրյանին պատկանող և Լոռու մարզում գործող՝ անհատ ձեռնարկատեր Նորայր Մելիքսեթյանին պատկանող հանրային սննդի երկու կետերի գործունեությունները, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր Բաբկեն Բդոյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասը Շիրակի մարզում: Նշված բոլոր տնտեսվարողների մոտ արձանագրվել են սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ, նաև՝ հաց տեղափոխող տրանսպորտային միջոցները չեն ունեցել սանիտարական անձնագրեր:

Ծառայությունը ստուգման արդյունքում խախտումներ է հայտնաբերել նաև «ՀՀ Արարատի մարզի Արմաշ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և կասեցրել մանկապարտեզի հանրային սննդի կազմակերպման գործունեությունը: Մանկապարտեզը, մասնավորապես, ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սառնարանային սարքավորումներով, հանդերձարանով, վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից, կենդանական ծագման սննդամթերքն ընդունվել է առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի. խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն նրանց կթույլատրվի վերսկսել գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում