«Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրկին բարձրացրեց այն հարցը, որ ապրիլյան պատերազմի մարտական գործողությանը մասնակցած երիտասարդների զինգրքույկներում չի գրվում մարտական ծառայության մասին:
Հարցին պատասխանեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում խոսքով գրքույկների հետ կապված խնդրի հայտ գալուն պես նախարարությունը հայտարարություն է տարածել, ապա բոլոր զանգերի հետևից գնացել է:
Պատգամավորին հուզում էր նաև այն, որ զինվորներին տրվող հիգիենիկ պարագաները բավարար չեն լինում, և ընտանիքների կողմից են դրանք մատակարարվում իրենց որդիներին:
«Մենք անում ենք հնարավորը, որ չլինի նման կարիք, եթե չի հերիքում, փորձում ենք ամեն ինչ անել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:








































