ԱԺ-ում տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը ներկայացրեց, որ Հայաստանը 41 երկրների հետ ունի ներդրումային համաձայնագրեր, և այդ երկրներից ներդրումները կազմում են ընդհանուր ներդրումների մոտ 90 տոկոսը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ իսկ մինչ համաձայնագրի կնքումը Հորդանանի հետ ի՞նչ ներդրումային պատկեր ունենք, փոխնախարարը պատասխանեց. «Լավ տվյալներ չունենք. փաստացի այս տարվա ընթացքում իրականացվել է մոտ 90 հազարի ներդրում»:
Փոխնախարարը հույս հայտնեց, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ակտիվացնել ներդրումային համագործակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: