Սեպտեմբերի վերջից Հյուսիսային Կորեայի կոմերցիոն բենզալցակայաններում դադարեցվել է բենզինի վաճառքը բոլոր հաճախորդների համար, բացառությամբ Կորեայի Աշխատանքային կուսակցության, կառավարության, զինված ուժերի և հատուկծառաությունների բարձրաստիճան ներկայացուցիչների։
Այդ արգելքը կապված է այն բանի հետ, որ ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սահմանափակել էր նավթի ու նավթամթերքի արտահանումը Հյուսիսային Կորեա, հայտնում է ճապոնական «Ասահի» թերթը։
Հյուսիսային Կորեայի իշխանությունները մշտապես պահպանում են 1 մլն տոննա վառելիքի ռազմավարական պաշար՝ պատերազմի դեպքում օգտագործելու համար։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ այժմ որոշվել է այն կրկնապատկել։









































