Շվեյցարացի լեռնագնաց Ուլի Շտեկը հայտարարել է, որ լեռնագնացության մեջ նոր էջ է գրել՝ դառնալով առաջին մարդը, որը Հիմալայների հարավային կողմից միայնակ բաձրացել է Աննապուրնա գագաթը:
Այս գագաթը աշխարհում բարձրությամբ տասներորդն է, սակայն հարավային կողմը միշտ անհասանելի է համարվել:
Շտեկը BBC-ին տեղեկացրել է, որ սկզբում չի ծրագրել միայնակ բարձրանալ, սակայն որոշել է կանգ չառնել, երբ նրա ուղեկիցը ճանապարհի կեսից այլևս չի բարձրացել:
Լեռնագնացը ճանապարհի վերջին հատվածը գիշերով է անցել, որպեսզի օգտվի լավ եղանակի կարճ ժամանակահատվածից:
Նրա խոսքով՝ գիշերով մագլցելն ավելի հեշտ է, քանի որ չի երևում՝ ինչքան ներքև կարող ես գահավիժել: