Տոկիոյի ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակչին, ով փորձել է անիծել դպրոցականներին։ Տակեսի Ինաբուին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, որտեղ նա պարզաբանել է, որ հոգնել է երեխաների խաղից առաջացող աղմուկից։
Նա հետիոտնային անցումի վրա կախել է ծղոտե տիկնիկ, որը Ճապոնիայում կիրառում են անեծքի համար։ Դրան 41-ամյա տղամարդը կցել է գրություն. «Բոլորդ ցատկեք այստեղից և մահացեք»։
Ճապոնացին մեղքը չի հերքել։ Նա նշել է, որ աղմուկին առնչվող ավելի քան 30 բողոք է ուղակել դպրոցականների ծնողներին և դպրոցի ղեկավարությանը։








































