«Ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան ավելի ինտենսիվ այդ բոլոր գործիքները վերացնում ենք»,- ԱԺ քննարկմանը հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության հանրաքվեի իրավունքը ընդամենը գործիք էր, որ կարող էր ունենալ ընդդիմադիր խմբակցությունը:
Պատգամավորը ցանկանում է բացատրություն ստանալ, թե «ինչու ենք քափ-քրտինքի մեջ մտած հնարավոր բոլոր գործիքները հավաքում ընդդիմադիր խմբակցություններից»:
Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկիր դարձնելը հո ասելով չի՞: «Էս ա ժողովրդավարության մասին ձեր պատկերացումը: Օրանգուտան կապիկի և մարդ արարածի տարբերությունը ընդամենը 2 տոկոս է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով, որ մեր շիմպանզե համակարգը չդարձնեն մակակիի մակարդակի:
Մանրամասները՝ տեսանյութում:







































