64-ամյա ամերիկացի Ստիվեն Պեդոկը, ով երեկ կրակ էր բացվել Լաս Վեգասում համերգի մասնակցող բազմության վրա, հանդիսանում է բանկերի սերիական կողոպտիչի որդի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականի տվյալներով՝ Բենջամին Հոսկինս Պեդոկը 1969 թվականին ներառվել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից ամենաորոնվող հանցագործների ցուցակում այն բանից հետո, երբ 20 տարվա բանտարկությունից հետո փախել էր ուղղիչ հաստատությունից։
Գերատեսչությունը նկարագրել է Պեդոկ-ավագին որպես «ախտորոշված հոգեկան հիվանդ»՝ ինքնասպանության հնարավոր միտումներով։






































