ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սպասվող աննախադեպ խստաշունչ ձմեռվա մասին լուրերին:
«Այն որ ասում են՝ մի ապուշ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանել, այս անգամ այդ ապուշը դարի ցուրտ ձմեռ ժողովրդին խոստացողն է: Ով տեսնում է, դա է հարցնում:
Ժողովուրդ ջան, մեկ անգամ հերքել ենք, կրկին ենք հերքում: Հայաստանի և ընդհանրապես աշխարհի ոչ մի Հիդրոմետ ծառայություն նման բան չի տարածել: Այդ լուրը համացանցում տարածել են ֆեյքերը»,- գրել է նա:
Լուսանկարը՝ Photolure-ի









































