Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը Ճապոնիայի և Չինաստանի հարաբերությունների բարելավման հույս է հայտնել՝ հաղորդում է NHK հեռուստաընկերությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՀ-ում կցանկանային, որ այս երկու երկրների միջև երկկողմ տնտեսական գործունեությունը կրկին լիներ այնքան ինտեսնիվ, որքան նախկինում էր:
Շաբաթ օրը ելույթ ունենալով Վաշինգտոնում մամլո ասուլիսին՝ Լագարդն անդրադարձել է երկու երկրների միջև քաղաքական լարվածության ազդեցությանը տնտեսության վրա: Պեկինի և Տոկիոյի հարաբերությունները վերջին ամիսներին մթագնում են տարածքային սրված վեճերը: